Ավստրիան անհնար է համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i68198-Ավստրիան_անհնար_է_համարում_Թուրքիայի_անդամակցությունը_ԵՄ_ին
Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնն անհնար է համարել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Հաղորդում է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2017 08:11 Asia/Tehran
  • Ավստրիան անհնար է համարում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին

Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քերնն անհնար է համարել Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը: Հաղորդում է «Արմենպրես»-ը:

Քերնը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Թուրքիայում դատական գործ են հարուցել ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի աշխատակիցների դեմ, իսկ քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուն բանտարկվել է առանց հիմնավոր պատճառի:

Ավստրիայի վարչապետն ընդգծել է, որ Եվրամիությունը տնտեսական առումով կախվածություն չունի Թուրքիայից, այլ հակառակը՝ Թուրքիան է կախված ԵՄ-ից:

lratvakan.am/