Մամուլի տեսություն 26-07-2017
ՀՀ ԱԺ նախագահ.«Խորհրդարանական հարաբերությունները ՝ Երևանի և Թեհրանի օրակարգում են»
ԻՌՆԱ
ՀՀ ԱԺ նախագահ.«Խորհրդարանական հարաբերությունները ՝ Երևանի և Թեհրանի օրակարգում են»
ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում, Արա Բաբլոյանը գոհունակություն է հայտնել երկու երկրի միջև առկա բարեկամական հարաբերությունների վերաբերյալ, ասելով.«Խորհրդարանական հարաբերություններն առանցքային նշանակություն ունեն Իրանի և Հայաստանի օրակարգային հարցերում»:
«Երևանը մշտապես կարևորել է Իրանի հետ հարաբերությունների ընդլայնումը»նշել է Բաբլոյանը:
«ԻԻՀ նախագահի հայաստանյան այցը խթանել է երկու երկրի բարեկաման հարաբերությունների զարգացումը»ասել է Արա Բաբլոյանը:
«Ջոմհուրի Էսլամի»
Քերմանշահի նահանգում շահագործման են հանձնվել արդյունաբերական ու շինարարական մի քանի նախագծեր
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ ՝ Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ, Քերմանշահ նահանգում կայացել է արդյունաբերական ու շինարարական մի քանի նախագծերի շնորհանդեսը:
800 այլ ծրագրերի հետ միասին, Քերմանշահում շահագործման է հանձնվել «Իրան Խոդրո» մեքենաշինության գործարանը:
«Ալիք»
ՄԻԵԴ-ը հրատապության կարգով քննության է առել Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդների դիմումը
armenpress.am-Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) առաջնորդների՝ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի ներկայացրած բողոքները հրատապության կարգով քննության է առել: Ստրասբուրգում գտնվող եվրոպական դատարանը թուրքական կառավարությունից պաշտպանություն է պահանջել՝ կապված քրդամետ կուսակցության առաջնորդների կալանավորման օրինականության հարցի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
ԺԴԿ անդամների անունից ՄԻԵԴ դիմում էր ներկայացվել մարտին ու ապրիլին: Դիմումների մեջ եվրոպական դատարանից պահանջել էին քննել հարցը հրատապության կարգով: ՄԻԵԴ-ը հավանություն է տվել այդ պահանջին:
Կուսակցության առաջնորդներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի պատգամավորական անձեռնմխելիությունը 2016 թվականի մայիսին հանվել էր, իսկ նոյեմբերի 4-ին նրանք «հանցանք գործելու նպատակով խմբավորում հիմնելու», «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու», «զինված հանցախմբի անդամ լինելու» և «հանցախմբի անունից հանցանք գործելու» հիմնավորումներով ձերբակալվել, ապա արդեն կալանավորվել էին:
Ավելի ուշ Յուքսեքդաղը նաև զրկվել էր պատգամավորական մանդատից ու կուսակցության համանախագահությունից: ԺԴԿ ղեկավարների անունից ՄԻԵԴ դիմում կատարած խմբում գտնվող պատգամավոր Միթհաթ Սանջարը նշել է, որ այլևս իմաստ չունի դիմել Թուրքիայի սահմանադրական դատարան: «Թուրքիայում դատավարությունն անկախ չէ, այն մեծ ճնշման տակ է»,- նշել է նա: Ակնկալվում է, որ թուրքական կառավարությունը մինչև տարեվերջ պետք է իր պաշտպանությունը ներկայացնի ՄԻԵԴ:
«Իրան»
Գվանտանամոյի կալանավայրի սիրիացի բանտարկյալն Ուրուգվայի համար խնդիր է հարուցել
Գվանտանամոյի նախկին սիրիացի կալանավորը , ով սկզբում Ուրուգվա է ուղարկվել, հացադուլից հետո անհետ կորել էր: Նա գտնվել է Մարոկոյում, ապա արտահանձվել էր Ուրուգվային: Աբուվային Դայաբն ինտերպոլի կողմից հետաքննության էր ենթարկվել ՝ կեղծ անցագիր ունենալու պատճառով: Ուրուգվայի ոստիկանապետ ՝ Մարիո Լաբայի խոսքով, Դայաբը Մարոկոյի օդանավակայանում ձերբակալվել է կեղծ անցագրով: Հարցաքննությունների ժամանակ, նա ասել էր, որ անցագիրը ստացել է իր ընտանիքից, սակայն ոչ մի տեղեկություն չի տվել իր ընտանիքի մասին: Սիրիացի կալանավորը 2016 թվականի հուլիսին ՝ 12 տարի անազատության մեջ գտնվելուց հետո, Ուրուգվա է ուղարկվել: Սկզբում նա ցանկացել է Թուրքիա այցելել ՝ հարազատներին տեսնելու համար, սակայն Ուրուգվայի պաշտոնյաները մերժել են նրան: Այդ դեպքից հետո, նա անհետացել է , որոշ ժամանակ անց, Վենեսուելայի կառավարությունը նրան գտել է և Ուրուգվա վերադարձրել: Ապա նա հացադուլ է հայտարարել, որից հետո կրկին անգամ անհետացել է: Վերջապես Դայաբին գտել են Մարոկոյում ՝ կրկին անգամ նրան Ուրուգվա արտահանձնելով:
tert.am
Ֆիլիպինների նախագահը սպառնացել է ռմբակոծել բնիկ ցեղերի դպրոցները
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կրկին առաջացրել է իրավապաշտպան կազմակերպությունների անհանգստությունը, երբ սպառնացել է ռմբակոծել բնիկ ցեղերի դպրոցները:
Ինչպես նշում է The Guardian-ը, Դուտերտեն ասել է, որ այդ դպրոցներում երեխաներին սովորեցնում են կոմունիստ ապստամբներ դառնալ ու պայքարել կառավարության դեմ:
«Ես այդ դպրոցները կռմբակոծեմ, կօգտագործեմ Ֆիլիպինների զինված ուժերը, օդուժը: Ես իսկապես դրանք կռմբակոծեմ, որովհետև դրանք գործում են օրենքից դուրս ու երեխաներին սովորեցնում են կառավարության դեմ պայքարող ապստամբներ լինել»,-ասել է Դուտերտեն:
Իրավապաշտպան կազմակերպություններն անմիջապես արձագանքել են նախագահի սպառնալիքներին: Մասնավորապես՝ հեղինակավոր Human Rights Watch-ը նշել է, որ նման հարձակումը կդիտարկվի որպես պատերազմական հանցագործություն:
Աղբյուրը մանրամասնում է, որ վերջերս կոմունիստ ապստամբները մի շարք հարձակումներ են գործել կառավարական ուժերի վրա՝ վիրավորելով նախագահի էլիտար պահակախմբի անդամներին: Դրանից հետո Դուտերտեն մաոիստ գրոհայիններին առաջարկել է խաղաղության շուրջ բանակցություններ սկսել:
1in.am
Պորոշենկոյին կստուգեն պետական դավաճանության փաստով
Կիևի Պեչորյան դատարանը պարտավորեցրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը քրեական գործ հարուցել պետական դավաճանության վերաբերյալ։ Այս մասին Facebook –ում հայտնել է Գլխավոր դատախազության ղեկավարի նախկին առաջին տեղակալ Ռենատ Կուզմինը։
Նա սոցցանցում հրապարակել է հուլիսի 25-ի դատական որոշումը։
«Ինչպես տեսնում եք՝ դատարանը պարտավորեցրել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը Մինչդատական հետաքննությունների միասնական ռեեստրում տեղեկություն գրանցել (հարուցել քրեական գործ)»,-գրել է Կուզմինը։
Նշվում է, որ Պորոշենկոյի պետական դավաճանությունն արտահայտվում է նրանում, որ նա «2013-17 թթ ընթացքում իրեն պատկանող «Ռոշեն» ընկերության Լիպեցկի գործարանի միջոցով ֆինանսավորել է ռուսական բանակը, որի դեմ Դոնբասում կռվում է որպես Ուկրաինայի ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար»։