Եվրոպական ընկերությունները փորձում են ճեղքել Սիրիայի տնտեսական շրջափակումը
https://parstoday.ir/hy/news/world-i68256-Եվրոպական_ընկերությունները_փորձում_են_ճեղքել_Սիրիայի_տնտեսական_շրջափակումը
Սիրիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարը հայտարարել է, որ եվրոպական երկրները փորձում են ճեղքել այդ երկրի տնտեսական շրջափակումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2017 14:54 Asia/Tehran
  • Եվրոպական ընկերությունները փորձում են ճեղքել Սիրիայի տնտեսական շրջափակումը

Սիրիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարը հայտարարել է, որ եվրոպական երկրները փորձում են ճեղքել այդ երկրի տնտեսական շրջափակումը:

Ռուսական Սպուտնիկ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Սիրիայի էկոնոմիկայի և առևտրի նախարար Սամեր Ալ-Խալիլը նշել է.«Ահաբեկիչների դեմ մղվող պատերազմում Սիրիայի բանակի արձանագրած հաջողությունից հետո, որոշ եվրոպական երկրներ փորձել են դրական քայլեր կատարել այդ երկրի նկատմամբ»:

«Եվրոպական ընկերությունները նաև վերջին ամիսներին ջանքեր են գործադրել  Սիրիայի տնտեսական շրջափակումը ճեղքելու և այդ երկրում ներդրում կատարելու  համար», ընդգծել է Սամեր Ալ-Խալիլը:

Սիրիայի էկոնոմիկայի և առևտրի նախարարի խոսքերով, ներկայումս մեծ թվով ռուսական ընկերություններ  մասնակցել են Դամասկոսում կայացած  59-րդ միջազգային ցուցահանդեսին:

Որոշ արևմտյան երկրներ ԱՄՆ-ի գլխավորությամբ կոշտ պատժամիջոցներ են կիրառել Սիրիայի կառավարության ու  ժողովրդի դեմ: