Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել են. ուկրաինացի պատգամավոր
https://parstoday.ir/hy/news/world-i68258-Սահակաշվիլիին_Ուկրաինայի_քաղաքացիությունից_զրկել_են._ուկրաինացի_պատգամավոր
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2017 16:13 Asia/Tehran
  • Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել են. ուկրաինացի պատգամավոր

Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիությունից զրկել են:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ռադիկալ կուսակցությունից» ընտրված պատգամավոր Իգոր Մոսիյչուկը: «Սա ճիշտ է՝ վրացական յանուկովիչին՝ Միխո Սահակաշվիլիին, զրկել են ուկրաինական քաղաքացիությունից, եւ սա վկայում է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն վերջապես սկսեց ընդունել սեփական սխալները: Նա ապօրինի կերպով էր մեր քաղաքացիությունը տրամադրել եւ հիմա ուղղում է բացառապես սեփական սխալները»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան 2 անգամ Վրաստանին մերժել է այս երկրի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին արտահանձնել: «Ես ուրախ եմ, որ մեր ուկրաինացի գործընկերների տեղեկությունները ճշտվել են. այո, ճիշտ է, որ մենք 2 անգամ Վրաստանի գլխավոր դատախազությունից պաշտոնապես դիմել ենք ուկրաինական կողմին՝ խնդրելով հանձնել Սահակաշվիլիին, եւ 2 անգամ պաշտոնական մերժում ենք ստացել»,- հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

NEWS.am