Պոռոշենկոն Սահակաշվիլուն զրկեց ուկրաինական քաղաքացիությունից
https://parstoday.ir/hy/news/world-i68266-Պոռոշենկոն_Սահակաշվիլուն_զրկեց_ուկրաինական_քաղաքացիությունից
Ուկրաինայի նախագահը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն զրկեց ուկրաինական քաղաքացիությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 27, 2017 03:00 Asia/Tehran
  • Պոռոշենկոն Սահակաշվիլուն զրկեց ուկրաինական քաղաքացիությունից

Ուկրաինայի նախագահը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն զրկեց ուկրաինական քաղաքացիությունից:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Պետրո Պոռոշենկոն չորեքշաբթի օրը Միխայիլ Սահակաշվիլուն զրկեց ուկրաինական քաղաքացիությունից, որի մասին հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի Միգրացիայի կազմակերպության ինտերնետային կայքում:

Դա ի տես այն բանի, որ Միխայիլ Սահակաշվիլին չորեքշաբթի օրը հայտարարեց, որ չնայած ուկրաինական քաղաքացիությունից զրկվելուն, նպատակ չունի հեռանալ Կիևից:

Միխայիլ Սահակաշվիլին մի քանի ամիս առաջ հիմնադրել է Ուկրաինայում Կոռուպցիայի դեմ պայքարի շարժումը:

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 2015 թվականի փետրվարին Ուկրաինայի նախագահի Բարեփոխումների խորհրդատվության միջազգային խորհրդի նախագահ նշանակվեց: Նա այդ պաշտոնում  պետք է  Ուկրաինայի հանդեպ միջազգային հովանավորություն ապահովեր:

Սահակաշվիլին 2015 թվականի մայիսին Պետրո Պոռոշենկոյի կողմից Ուկրաինայի հարավ-արևմուտքում գտնվող Օդեսայի նահանգապետ էր նշանակվել:

Սահակաշվիլին Կոռուպցիայի մեջ է մեղադրել Ուկրաինայի ղեկավարությանը, որի պատճառով էլ Օդեսայի նահանգապետի պաշտոնից հեռացվելուց հետո խիստ տարաձայնություններ ունի Ուկրաինայի նախագահ Պոռոշենկոյի և ՆԳ նախարար Արսեն Ավակովի հետ: