Պոռոշենկոն Սահակաշվիլուն զրկեց ուկրաինական քաղաքացիությունից
Ուկրաինայի նախագահը Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն զրկեց ուկրաինական քաղաքացիությունից:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Պետրո Պոռոշենկոն չորեքշաբթի օրը Միխայիլ Սահակաշվիլուն զրկեց ուկրաինական քաղաքացիությունից, որի մասին հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի Միգրացիայի կազմակերպության ինտերնետային կայքում:
Դա ի տես այն բանի, որ Միխայիլ Սահակաշվիլին չորեքշաբթի օրը հայտարարեց, որ չնայած ուկրաինական քաղաքացիությունից զրկվելուն, նպատակ չունի հեռանալ Կիևից:
Միխայիլ Սահակաշվիլին մի քանի ամիս առաջ հիմնադրել է Ուկրաինայում Կոռուպցիայի դեմ պայքարի շարժումը:
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին 2015 թվականի փետրվարին Ուկրաինայի նախագահի Բարեփոխումների խորհրդատվության միջազգային խորհրդի նախագահ նշանակվեց: Նա այդ պաշտոնում պետք է Ուկրաինայի հանդեպ միջազգային հովանավորություն ապահովեր:
Սահակաշվիլին 2015 թվականի մայիսին Պետրո Պոռոշենկոյի կողմից Ուկրաինայի հարավ-արևմուտքում գտնվող Օդեսայի նահանգապետ էր նշանակվել:
Սահակաշվիլին Կոռուպցիայի մեջ է մեղադրել Ուկրաինայի ղեկավարությանը, որի պատճառով էլ Օդեսայի նահանգապետի պաշտոնից հեռացվելուց հետո խիստ տարաձայնություններ ունի Ուկրաինայի նախագահ Պոռոշենկոյի և ՆԳ նախարար Արսեն Ավակովի հետ: