Գերմանիայի տնտեսության նախարարը քննադատել է ԱՄՆ-ին
Գերմանիայի տնտեսության նախարար Բրիջիթ Ցիպրասն ասել է.-«ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված շրջափակումները կարող են խաթարել Բեռլին-Վաշինգտոն հարաբերությունները»:
Reuters-ի հաղորդման համաձայն՝ ARD հեռուստակայանին տված հարցազրույցում, Գերմանիայի տնտեսության նախարար Բրիջիթ Ցիպրասն ասելով որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված շրջափակումները կարող են վնասել գերմանական ընկերություններին, հավելել է.-«Ռուսաստանի դեմ շրջափակումներ սահմանելով, ԱՄՆ-ն անտեսել է Եվրոպայի շահերը»:
Գերմանական ընկերություններին մտահոգում է այն փաստը, որ ԱՄՆ կոնգրեսի կողմից Ռուսաստանի նավթային ընկերությունների դեմ կիրառած նոր շրջափակումները կարող են խոչընտոտել Ռուսաստանից դեպի Եվրոպա գազ փոխադրող «Հյուսիսային հոսք-2» խողովակաշարի կառուցման նախագիծը:
«Հյուսիսային հոսք-2» նախագծում ներդրում են արել գերմանական Wintershal և «Յունիփեր» ընկերությունները: Մյուս կողմից այս նախագիծը մեծ կարևորություն ունի Գերմանիային գազ մատակարարելու առումով: