Մամուլի տեսություն 28-07-2017
https://parstoday.ir/hy/news/world-i68368-Մամուլի_տեսություն_28_07_2017
Քննադատելով ԱՄՆ Կոնգրեսում ՌԴ-ի դեմ վավերացված նոր շրջափակումների սահմանումը, Ֆրանսիան մտահոգություն է հայտնել միջազգային օրենքներին այդ քայլի հակասելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2017 08:42 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  28-07-2017

Քննադատելով ԱՄՆ Կոնգրեսում ՌԴ-ի դեմ վավերացված նոր շրջափակումների սահմանումը, Ֆրանսիան մտահոգություն է հայտնել միջազգային օրենքներին այդ քայլի հակասելու կապակցությամբ:

«Համշահրի»
Ֆրանսիան հարցականի տակ է տարել Ռուսաստանի դեմ ԱՄՆ կոնգրեսի շրջափակումների օրինականությունը

 

Քննադատելով ԱՄՆ Կոնգրեսում ՌԴ-ի դեմ վավերացված նոր շրջափակումների սահմանումը, Ֆրանսիան մտահոգություն է հայտնել միջազգային օրենքներին այդ քայլի հակասելու կապակցությամբ:

Ֆրանսիայի ԱԳ նախարարության խոսնակը մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ-ի այդ քայլից տուժելու են եվրոպական ընկերությունները: Անիս Ռոմատեի խոսքերով, Փարիզը պետք է լուրջ քայլեր նախաձեռնի ԱՄՆ-ի այդ ծրագրի դեմ, քանի որ դա ազգային ու եվրոպական երկրների մասշտաբով վնասներ է պատճառելու: Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Իրանի, Ռուսաստանի ու Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցները հակասում են միջազգային իրավունքի նորմերին: «Անհրաժեշտ է   ԵՄ մակարդակի վրա քննարկումներ կազմակերպել Եվրոպայի քաղաքացիների ու ընկերությունների վրա այդ պատժամիջոցների պոտենցիալ ազդեցության պատճառով»,հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը։  

Ավելի վաղ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի խոսքով՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված նոր օրինագիծը կարող է հարվածել եվրոպական ընկերությունների տնտեսական շահերին:

 

 

«Շարղ»
Մահմուդ Աբբասի նախապայմանն ՝ Իսրայելի հետ համագործակցությունը վերսկսելու համար

 

Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար ՝ Մահմուդ Աբբասը հայտարարել է.«Եթե Իսրայելը դադարեցնի Ալ-Աղսա մզկիթում կիրառվող անվտանգության միջոցառումները և իրավիճակը վերադարձնի նախկին մակարդակի, ապա կարող է խոսք լինել Իսրայելի հետ անվտանգության համագործակցության վերսկսման մասին»: Դա այն դեպքում, երբ վերջին օրերին պաղեստինցիների  և սիոնիստ բանակայինների միջև բախումներում, հարյուրավոր պաղեստինցիներ են վիրավորվել: Սիոնիստ բանակայինները նպատակ ունեին Ալ-Աղսա մզկիթի մուտքի դռան վրա տեսախցիկներ միացնել:

 

«Ռեսալաթ»
Առճակատում ՝ ՆԱՏՕ-ի կազմում

 

Վերջին օրերին ՆԱՏՕ-ի կազմում տարաձայնություններ են ծագել, որի սկիզբն էր Գերմանիայի և Թուրքիայի միջև հակադրումը: Նման իրավիճակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը փորձում է հանդարտեցնել կրքերը, քանի , որ բյուջետային հարցում Թրամփի հրահրած սկանդալը դեռևս չի հաղթահարվել և դաշինքի գլխավոր քարտուղարը ձգտում է խաղաղ տեսնել իր տերիտորիան:

Ինչ վերաբերում է Գերմանիա-Թուրքիա լարվածությանը, դա նոր երևույթ չէ և կրում է ռեալ բնույթ: Երկու երկրի պետայրերը միմյանց դեմ մեղադրանք են ներկայացնում և կանխատեսվում է , որ առաջիկա ամիսներին , իրավիճակը շարունակելու է լարված մնալ: Ոմանք ենթադրում են, որ Մերկելը կարող է հատել կարմիր գիծը ՝անտեսելով գաղթականների հարցում Թուրքիայի հետ կայացած համաձայնությունը: Դա  նշանակում է ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության դադարեցում: Անկարային խիստ մտահոգում է զրո կետին վերադարձը:

 

 

«Ալիք»

Միջուկային համապարփակ համաձայնագիրն ունի միջազգային հենարան և աբնեկանելի է

 

«Միջուկային համապարփակ համաձայնագիրն ունի միջազգային հենարան և աբնեկանելի է..-հայտարարել է իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանաձնաժողովի նախագահ ՝ Ալաեդդին Բորուջերդին ՝ ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում:

Անդրադառնալով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված հակաիրանական քայլին, Բորուջերդին նշել է, որ խորհրդարանի նախագահի ներկայությամբ խորհրդակցական մի քանի հանդիպումներ են անց կացվել խորհրդարանական ֆրակցիաների հետ, որոնց ընթացքում քննարկվել են հնարավոր այն բոլոր նախաձեռնությունները, որոնք պետք է կիրառվեն այն դեպքում, եթե ԱՄՆ-ի Կոնգրեսը որոշի խախտել Միջուկային համապարփակ համաձայնագիրը: «Մշակվել է համապատասխան բանաձևի նախնական տարբերակը»-տեղեկացրել է նա ՝ հավելելով, որ բանաձևը ենթադրում է կտրուկ և համարժեք պատասխան ամերիկացիներին: «Նրանք պետք է վարժվեն քաղաքական բարեկրթությանը»-ընդգծել է Բորուջերդին:

 

 

henaran.am

Գերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել պաշտոնական Անկարային

 

Ստամբուլում գերմանացի և շվեդ իրավապաշտպանների ձերբակալման փաստի առնչությամբ Գերմանիան և Շվեդիան բողոքի նոտա են հղել Թուրքիային:

«Deutsche Welle»-ի թուրքական ծառայության տեղեկացմամբ, այս առնչությամբ Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Մարտին Շեֆերը, մասնավորապես շեշտել է, որ իրենց քաղաքացու նկատմամբ առաջադրված երկու մեղադրանքները հակասում են միմյանց։  Ըստ Շեֆերի Թուրքիան պետք է առնվազն կողմնորոշվի, թե ինչի մեջ է մեղադրում գերմանացի իրավապաշտպանին։

«Պաշտոնապես նրա նկատմամբ առաջադրված է  ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու մեղադրանք: Բայց այժմ էլ Թուրքիայի նախագահից լսում ենք, թե նա  Գերմանիայի Դաշնային Հանրապետության գործակալն է և, որ  նա ցանկացել է մասնատել Թուրքիան։ Այս երկու մեղադրանքը մի տեղում չեն կարող լինել»,-ասել  է Շեֆերը:

Նա շեշտել է, որ իրենք «ամեն ինչ անում են, որ  ձերբակալվածները չդառնան Թուրքիայի կառավարության գերիներ»:

Հիշեցնենք, որ «Amnesty International»-ի և մի շարք այլ միջազգային կառույցների ներկայացուցիչները առանց որևէ հիմնավորման ձերբակալվել էին հուլիսի 5-ին՝ Ստամբուլում կազմակերպված մի սեմինարի ժամանակ: Նրանք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունենալու մեջ: Նրանցից 6-ի նկատմամբ կալանավորման որոշում էր կայացվել։

Աղբյուր`    Ermenihaber.am

 

 

 

asekose.am

Թրամփը մեղադրում է Կիևին ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու համար

 

Մոտ վեց ամիս առաջ հրապարակված Դոնալդ Թրամփի թուիթերյան հաղորդագրությունը, որում նա մեղադրել էր պաշտոնական Կիևին ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու համար, քաղաքական շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացրել և կրկին հայտնվել միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում:

Դոնալդ Թրամփի թուիթերյան հաղորդագրությունը առ այն, որ իբր Կիևը փորձել է միջամտել ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններին, այդպես էլ չդարձավ սենսացիա:

Այս տեղեկատվությունն առաջին անգամ շրջանառվել էր ամերիկյան մամուլում 2017 թվականի հունվար ամսին: «Թրամփին վնասելու Ուկրաինայի ջանքերի հետադարձ արձագանքը» վերնագրով հանրահայտ «Պոլիտիկիո» ամսագրի հոդվածը անդրադառնում էր ԱՄՆ-ի նախընտրական քարոզչության շրջանում Ուկրաինայի բարձրաստիճան պաշտոնյաների ջանքերին, որի նպատակն էր աջակցել Հիլարի Քլինթոնին՝ հնարավորինս իջեցնելով Թրամփի վարկանիշը, նրան վարկաբեկելու և, բոլոր հնարավոր միջոցներով, հրապարակավ հարցականի տակ դնելով Թրամփի նախագահ դառնալու ունակությունները:

Ուկրաինայի դեսպանությունը պաշտոնապես հերքել և ոչ հավաստի էր որակել տարածված տեղեկատվությունը այն մասին, որ ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության անդամները փաստացի համագործակցել են Ուկրաինայի դեսպանության և Ուկրաինայի նախագահի աշխատակազմի հետ` Հիլարի Քլինտոնին սատարելու նպատակով, ինչպես նաև՝ ընդգծել, որ Պորոշենկոն առաջիններից էր, ում հետ հանդիպել էր ԱՄՆ-ի նորընտիր նախագահը:

Պաշտոնական Կիևին ներկայացրած Դոնալդ Թրամփի մեղադրանքներն այս շրջանում ուղղակիորեն կապված են ԱՄՆ-ի 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության, ինչպես նաև՝ Կրեմլի և Թրամփի թիմի միջև գաղտնի նախահամաձայնության մասին գործի հետաքննության հետ, գտնում է Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հերբսթը:

 

news.am

Երուսաղեմում ոստիկանությունը 50 տարեկանից փոքր մուսուլմաններին զրկել է աղոթելու հնարավորությունից

 

Իսրայելի ոստիկանությունը կրկին Երուսաղեմի պատմական կենտրոնում մուսուլմանների ուրբաթօրյա աղոթքի տարիքային սահմանափակումներ է մտցրել եւ մեծացրել է քաղաքում ոստիկանների թիվը՝ վախենալով արաբական անկարգությունների շարունակությունից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական հեռուստատեսության Երկրորդ ալիքը:

Իրավապահ մարմինները հայտարարել են, որ տեղեկություններ ունեն «ծայրահեղական տարրերի ծրագրերի մասին՝ հասարակական կարգը բռնի կերպով խախտելու մասին» այն օրը, երբ ավանդաբար Տաճարի լեռան մզկիթներ են ուղղվում պաղեստինցի եւ իսրայելցի տասնյակ հազարավոր հավատացյալ արաբներ:

«Տաճարի լեռ մուտքը կթույլատրվի միայն 50 տարեկան եւ մեծ տղամարդկանց, ինչպես նաեւ կանանց՝ առանց տարիքային սահմանափակման»,- փոխանցել է հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Իրավապահ մարմինների հազարավոր աշխատակիցներ կծառայեն Երուսաղեմի առավել խնդրահարույց շրջաններում, այդ թվում՝ պատմական կենտրոնում եւ դրա մատույցներում, որոնք որոշ տեղերում երթեւեկության համար փակ են: