Բրիտանիան ցանականում է Բրեքսիթից հետո հասանելիություն ունենալ Եվրոպայի միասնական շուկային
Բրիտանիայի տնտեսության նախարարը այդ երկրի առևտրական գործընկերերների հետ Լոնդոնում կայացած հանդիպմանը հայտարարել է.«Ցանկանում ենք, որպեսզի Բրեքսիթից հետո մինչև 2 տարի Բրիտանիայի ընկերություններին հասանելի լինեն Եվրոպայի միասնական շուկան ու մաքսային միությունները»:
Լոնդոնից Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդմամբ, հուլիսի 28-ին Բրիտանիայի առևտրական գործընկերների հետ հանդիպմանը, այդ երկրի տնտեսության նախարար Ֆիլիպ Համոնդը հավելել է, որ ցանկանում է ԵՄ-ի հետ Բրիտանիայի բանակցությունների 2-րդ փուլի ընթացքում Լոնդոնի և Բրյուսելի մեջ առևտրական նոր համաձայնության գործադրման ականատեսը լինել:
Բրիտանացի պաշտոնյան շեշտել է.«Մասնավոր շրջանակներում ընկերությունները կարող են կառավարության հետ քննարկել իրենց նկատի առած պայմանները»:
Բրեեքսիթի հարցով բանակցությունների վերջնական դարձնելը և Բրյուսելի համաձայնության հասնելը Լոնդոնի կարևոր մտահոգություններից են համարվում և այդ հարցով վարչապետ Թերեզա Մեյը մեծ ճնշման տակ է գտնվում :