Հաջորդ եվրոպական ճգնաժամը բալկանյանն է
https://parstoday.ir/hy/news/world-i68404-Հաջորդ_եվրոպական_ճգնաժամը_բալկանյանն_է
«Վերջերս հետազոտական կենտրոնի փակ հանդիպումներից մեկի ժամանակ տեղեկացված գերմանացի պաշտոնյային հարցրեցին, թե ինչ խնդիր է հիմա անհանգստացնում Եվրոպայում: Նա առանց հապաղելու պատասխանեց՝ Արեւմտյան Բալկանները, որտեղ հասունանում է նոր ճգնաժամ, այն ֆոնին, թե ինչպես են Թուրքիան եւ Ռուսաստանը կրակի վրա յուղ լցնում»,- The Wall Street Journal թերթում գրում է American Interest թերթի խմբագիր Ռասել Միդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 28, 2017 14:48 Asia/Tehran
  • Հաջորդ եվրոպական ճգնաժամը բալկանյանն է

«Վերջերս հետազոտական կենտրոնի փակ հանդիպումներից մեկի ժամանակ տեղեկացված գերմանացի պաշտոնյային հարցրեցին, թե ինչ խնդիր է հիմա անհանգստացնում Եվրոպայում: Նա առանց հապաղելու պատասխանեց՝ Արեւմտյան Բալկանները, որտեղ հասունանում է նոր ճգնաժամ, այն ֆոնին, թե ինչպես են Թուրքիան եւ Ռուսաստանը կրակի վրա յուղ լցնում»,- The Wall Street Journal թերթում գրում է American Interest թերթի խմբագիր Ռասել Միդը:

 

«Ամենավատ սցենարն այն է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան աջակցում են Բալկաններում իրենց դիրիժորներին: Սերբական իշխանությունը Ռուսաստանի աջակցությամբ կարող է անեքսիայի ենթարկել Բոսնիայի զգալի մասը, որտեղ բնակվում են էթնիկ սերբերը: Թուրքիայի աջակցությունն Ալբանիային կարող է հանգեցնել նմանատիպ մանեւրի, ոչ միայն ալբանական Կոսովոյում, այլեւ Մակեդոնիայում, որտեղ ալբանական փոքրամասնության զգալի մասը ցանկանում է միանալ հայրենիքին»,- ասվում է հոդվածում:

ԵՄ-ի հետ անդամակցելու հեռանկարն այնպիսի պետությունների համար, ինչպիսիք են Սերբիան, Մակեդոնիան, Չեռնոգորիան, Կոսովոն եւ Բոսնիան, թեթեւակի պահպանեց խաղաղություն Արեւմտյան Բալկաններում: Ցանկացած բալկանյան երկիր ավելի շուտ կմիանար ԵՄ-ին, քան Ռուսաստանին եւ Թուրքիային»,- կարծում է Միդը:

«Սակայն ԵՄ-ին անդամակցելու հույսերը մոտ ապագայում մարում են»,- նշում է նա: ԵՄ անդամ-երկրները, որոնք շուտով կլինեն 27, 28-ի փոխարեն, այդքան էլ մեծ ցանկություն չունեն ընդունելու հինգ անհանգիստ բալկանյան պետությունների, ովքեր ԵՄ-ն կդարձնեն ավելի քիչ վերահսկելի եւ կսպասեն ֆինանսական աջակցության, այն դեպքում, երբ ԵՄ-ի բյուջեն «Բրեկզիտից» հետո լրացուցիչ բեռ է կրելու, մեկնաբանում է փորձագետը:

«Եվրոպացիները պնդում են, որ համեմատաբար կարճատեւ ամերիկյան մասնակցությունը՝ ակտիվ դիվանագիտությունը եւ ԱՄՆ-ի ուժերի ամրապնդումը Կոսովոյում, կարող է լավ արդյունքներ ունենալ»,- ասվում է հոդվածում: Եվրոպացիները, ովքեր անհանգստանում են Բալկանների խաղաղության պահպանման համար, պետք է մտածեն այն մասին, թե ինչպես համոզել թերահավատորեն տրամադրված Սպիտակ տանը ակտիվ դիրք զբաղեցնել: «ՆԱՏՕ-ի համերաշխության, ազատության պաշտպանության, Ռուսաստանից վախենալու նախկին փաստարկները կարող է բավարար չլինեն: Թրամփը մտածում է գործարքների մակարդակով, եւ Բեռլինը պետք է մտածի, թե ինչպես ներքաշի նրան այդ ամենի մեջ»,- կարծում է Միդը:

Աղբյուր՝ inopressa.ru