Գերմանիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում ԱՄՆ-ի նոր հակառուսաստանյան պատժամիջոցները
https://parstoday.ir/hy/news/world-i68486-Գերմանիայի_ԱԳ_նախարարն_անընդունելի_է_համարում_ԱՄՆ_ի_նոր_հակառուսաստանյան_պատժամիջոցները
«ԱՄՆ-ի սենատը հաստատել է խստացված հակառուսաստանյան պատժամիջոցները, որոնք կարող են ազդեցություն ունենալ նաեւ Գերմանիայի էներգետիկ արդյունաբերության վրա: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը նոր քննադատություն է հնչեցրել եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել է գործողություններ ձեռնարկել»,- գերմանական Der Spiegel-ին հայտնել է Սեւերին Վայլանդը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 29, 2017 14:11 Asia/Tehran
  • Գերմանիայի ԱԳ նախարարն անընդունելի է համարում ԱՄՆ-ի նոր հակառուսաստանյան պատժամիջոցները

«ԱՄՆ-ի սենատը հաստատել է խստացված հակառուսաստանյան պատժամիջոցները, որոնք կարող են ազդեցություն ունենալ նաեւ Գերմանիայի էներգետիկ արդյունաբերության վրա: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը նոր քննադատություն է հնչեցրել եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից պահանջել է գործողություններ ձեռնարկել»,- գերմանական Der Spiegel-ին հայտնել է Սեւերին Վայլանդը:

 

«Մենք չենք  փոխի մեր դիրքորոշումը եւ չենք ընդունի Ռուսաստանի նկատմամբ նոր ամերիկյան պատժամիջոցները»,- ասել է սոցիալ-դեմոկրատ նախարարը:

«Պատժամիջոցների քաղաքականությունը  ընդունելի գործիք չէ ազգային արտահանումն ու էներգետիկ արդյունաբերությունը զարգացնելու համար»,- նշել է Գաբրիելը: «Հիմա նախագահ Թրամփը պետք է որոշի, թե ինչ է տեղի ունենալու հետագայում»,- ընդգծել է նախարարը՝ մատնանշելով այն, որ պատժամիջոցների փաթեթը ստորագրելու է նախագահ Թրամփը: Դեռեւս հայտնի չէ՝  կգնա՞ արդյոք Թրամփն այդ քայլին, թե վետո կդնի նոր օրենքի վրա:

Der Spiegel-ի հետ զրույցում գերմանացի նախարարը դրական նշան է համարել ԱՄՆ-ի Կոնգրեսի որոշումը, ըստ որի նրանք խորհրդակցություն են անցկացնելու եվրոպացի գործընկերների հետ այդ քայլերի վերաբերյալ՝ դրանով փոփոխություններ կատարելով օրենքի մեջ: «Նախարարը հույսեր չունի, որ պատժամիջոցների խստացումը, որոնք կարող են վերաբերվել գերմանական եւ եվրոպական ընկերություններին, կարելի է դեռ կանխել»,- ասվում է հոդվածում:

«Ուկրաինայում հակամարտության հարցով  անհրաժեշտ է քաղաքական ազդեցություն գործել Մոսկվայի վրա: Եթե ռուսաստանյան ղեկավարությունը կարողանա գործընթացը տեղից շարժել, եւ մենք վերջապես կարողանանք իրականացնել Մինսկյան համաձայնագիրը, շատ հավանական է պատժամիջոցների ամբողջական չեղարկումը»,- հայտնել է նախարարը:

Աղբյուր՝ Der Spiegel