ԱՄՆ-ը կանգնած է Վրաստանի կողքին. Թրամփ
https://parstoday.ir/hy/news/world-i68706-ԱՄՆ_ը_կանգնած_է_Վրաստանի_կողքին._Թրամփ
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թբիլիսիում պաշտոնական ընթրիքի ժամանակ Վրաստանի իշխանություններին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձըՓենսը մեջբերել է Թրամփի խոսքն առ այն, որ «ԱՄՆ-ը կանգնած է Վրաստանի կողքին», փոխանցում է Интерфакс-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2017 08:48 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը կանգնած է Վրաստանի կողքին. Թրամփ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Թբիլիսիում պաշտոնական ընթրիքի ժամանակ Վրաստանի իշխանություններին է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձըՓենսը մեջբերել է Թրամփի խոսքն առ այն, որ «ԱՄՆ-ը կանգնած է Վրաստանի կողքին», փոխանցում է Интерфакс-ը:

ԱՄՆ փոխնախագահը երկուշաբթի երեկոյան երկօրյա այցով ժամանել է Վրաստան: Այսօր նա պաշտոնական հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի, նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի, պատրիարք Իլյա Երկրորդի, ինչպես նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Փենսը մտադիր է այցելել նաև Վրաստանում անցկացվող «Արժանապատիվ գործընկեր-2017» զորավարժություններին:

armedia.am/