Մամուլի տեսություն 01-08-2017
https://parstoday.ir/hy/news/world-i68714-Մամուլի_տեսություն_01_08_2017
ԻԻՀ նախագահի երդմնակալությանը մասնակցելու են 120 արտասահմանյան պատվիրակություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 01, 2017 09:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  01-08-2017

ԻԻՀ նախագահի երդմնակալությանը մասնակցելու են 120 արտասահմանյան պատվիրակություններ:

Վերնագրեր ՝ քաղված օրվա մամուլից

ԻԻՀ նախագահի երդմնակալությանը մասնակցելու են 120 արտասահմանյան պատվիրակություններ:

ՀՀ նախագահն ԻՌՆԱ-ի հետ զրույցում ասել է.«Թեհրանի հետ մեր հարաբերությունները վեր են խոսքի մակարդակից»:

«Չափազանց զգայուն տարածաշրջանում Իրանն ու Հայաստանը ունեն ընդհանուր նպատակ». ասել է ՀՀ Նախագահը  իրանական Շարղ թերթին տված հարցազրույցում: 

Մերկելը հավանաբար վերընտրվելու է Գերմանիայի կանցլերի պաշտոնում:

Վրաստանը փորձում է մոտենալ ՆԱՏՕ-ին:

Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահի նկատմամբ:

 

 

«Ռեսալաթ»

Մերկելը հավանաբար վերընտրվելու է Գերմանիայի կանցլերի պաշտոնում

 

Թվում է, որ Անգելա Մերկելը մոտ է Գերմանիայի կանցլերի  պաշտոնը կրկին զբաղեցնելուն:  Թեև դեռևս երկու ամիս է մնում Գերմանիայի խորհրդարանական ընտրություններին, սակայն անցկացված սոցհարցումներում, Քրիստոնեա-դեմոկարատկան կուսակցություններն ուշագրավ ձեռքբերումներ են ունեցել: Հիշյալ միության օգտին են արտահայտվել հարցվողների 40 տոկոսը: Սա համարվում է 2015 թվականից ի վեր գրանցված լավագույն արդյունքը:

Նույն հարցումները պարզել են, որ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը շահել է ձայների ընդամենը 23 տոկոսը: Այդպիսով կարելի է եզրակացնել, որ Մերկելի մրցակից ՝ Մարտին Շուլցը հաղթելու մեծ շանսեր չունի:


«Իրան»

ԻԻՀ նախագահի երդմնակալությանը մասնակցելու են 120 արտասահմանյան պատվիրակություններ

 

Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի անդամի հայտարարությամբ, օգոստոսի 5-ին կայանալիք երդմնակալության արարողությանը ներկա են լինելու 120 արտասահմանյան պատվիրակություններ, ներառյալ Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարը, 9 երկրի նախագահներ և 18 խորհրդարանի նախագահներ:  Հատկանշական է , որ այդ արարողությանը մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

 

«Ջամե Ջամ»

Թրամփը պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նախագահի նկատմամբ

 

ԱՄՆ կառավարությունը «կեղծ» որակելով Վենեսուելայի վերջին ընտրությունները , այդ երկրի նախագահի դեմ ֆինանսակայն պատժամիջոցներ է սահմանել:

Նիկոլաս Մադուրոն երկրում անցկացրած ընտրությունները համարել է ազգային միասնության վկայությունը ՝ սակայն նրա քաղաքական ընդդիմադիրները զգուշացրել են, որ նախագահի նկատի առած փոփոխոթյունները կարող են երկրում բռնապետությանը հանգեցնել:

Թրամփի սահմանած ֆինանսական պատժամիջոցներով, արգելափակվում են ԱՄՆ-ում Մադուրոյի ակտիվները և արգելվում է Վենեսուելայի նախագահի և ԱՄՆ-ի քաղաքացիների միջև գործարքի կնքումը:

Վենեսուելայում կայացած ընտրությունների ժամանակ տեղի ունեցած բախումներում, զոհվել են մի քանի հոգի: Մադուրոն խոստացել է, որ երկրում բարեփոխումներ է իրականացնելու, սակայն վերլուծաբանները նախազգուշացրել են սպասվող լարվածության կապակցությամբ, ինչի հետևանքով Վենեսուելան ավելի  է մեկուսանալու դիվանագիտական ոլորտում:

 

«Շարղ»
Վրաստանը փորձում է մոտենալ ՆԱՏՕ-ին

 

Վրաստանի վարչապետի խոսքերով , ՆԱՏՕ-ի «Արժանի գործընկեր-2017» (Noble Partner 2017)  լայնամասշտաբ զորավարժությունները խթանելու են այդ երկրում  անվտանգության ու կայունության հաստատումը: Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է.«ՆԱՏՕ-ի բազմակողմանի զորավարժությունները նպաստելու են ռազմական դաշինքի հետ Վրաստանի հարաբերությունների սերտացմանը»:

 

 

panorama.am

«Չափազանց զգայուն տարածաշրջանում Իրանն ու Հայաստանը ունեն ընդհանուր նպատակ». Նախագահի հարցազրույցը իրանական թերթին

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողության նպատակով Իրան կատարելիք այցի նախօրեին հարցազրույց է տվել իրանական հեղինակավոր «Շարղ» օրաթերթին: Ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը:

Սարգսյանն անդրադարձել է հայ-իրանական պատմական հարաբերություններին՝ բարձր գնահատելով բարեկամական կապերի ներկայիս մակարդակը, ինչպես նաև նախանշելով երկկողմ համագործակցության հեռանկարը։

Բարձր գնահատելով երկու տարբեր կրոնների հետևորդների՝ քրիստոնյաների և մուսուլմանների բազմադարյա արդյունավետ փոխգործակցությունը՝ Հայաստանի հանրապետության ղեկավարը Իրան-Հայաստան հարաբերությունները որակել է որպես օրինակելի և առանձնահատուկ՝ ընդգծելով, որ հայերն ու իրանցիները՝ որպես այս տարածաշրջանի բնիկ ժողովուրդներ, իրենց բարեկամությունը վաստակել են դարերի ընթացքում։

 

 

 

news.am

Դոնալդ Թրամփն անձամբ է որդուն թելադրել Վեսելնիցկայայի հետ հանդիպման մասին նրա հայտարարությունը. WP

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ է որդուն՝ Դոնալդ Թրամփ կրտսերին թելադրել ռուսաստանցի իրավաբան Նատալյա Վեսելնիցկայայի հետ հանդիպման վերաբերյալ մամուլի համար նախատեսված հայտարարության առաջին տարբերակը, որտեղ այդ մասին թյուր տեղեկություններ են հայտնել։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։ Պարբերականի համաձայն՝ դա տեղի է ունեցել օդանավում, որով Թրամփը վերադառնում էր G20-ի գագաթնաժողովից։

Հայտարարության առաջին տարբերակի համաձայն՝ Թրամփ կրտսերն ու Վեսելնիցկայան իբր քննարկել են ռուս երեխաներին որդեգրելու ծրագիրը։ Հայտարարությունը հրապարակվել է The New York Times-ում։ Սակայն մեկ օր անց Թրամփ կրտսերը հանդես եկավ նոր հայտարարությամբ, ըստ որի՝ հանդիպման պատճառը Հիլարի Քլինթոնի դեմ ապացույցներ փոխանցելու Վեսելնիցկայայի խոստումն էր։

Իր հայտարարությունում Թրամփ կրտսերը Վեսելնիցկայայի հետ հանդիպումը ժամանակի զուր վատնում է անվանել։

 

 

 

«Ալիք»

ՀՀ նախագահն ԻՌՆԱ-ի հետ զրույցում.«Թեհրանի հետ մեր հարաբերությունները վեր են խոսքի մակարդակից»

 

Օգոստոսի 5-ին ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան այցի նախօրեին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել  ԻՌՆԱ-ի լրագրող ՝ Ամիր Խանզադեին:

Հարցազրույցում, ՀՀ նախագահն անդրադարձել է տարբեր ոլորտներում հարևան երկու երկրների հարաբերությունների վերաբերվող ամենատարբեր թեմաներին:

ՀՀ նախագահը շեշտել է, որ երկու երկրների հարաբերությունների պատմական ու հարուստ անցյալը հսկայական ներուժ է երկկողմ հարաբերությունների ընդլայնման ու մակարդակի բարձրացման,ապագա հեռանկարների ուրվագծման, գործակցության ամրապնդման և առկա խոչընդոտների վերացման համար:

«Քիչ են այն ազգերը, որոնք պատմության ընթացքում հազարամյակներ շարունակ քայլել են կողք-կողքի, և այսօր ևս փոխադարձ հարգանքի սկզբունքով շարունակում են սերտ գործակցությունը».ասել է Սերժ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ հարևան երկու երկրներն էլ ցանկանում են առավել ընդլայնել և ամրապնդել երկկողմ բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են հարուստ և ավանդական անցյալի վրա:

 

 

tert.am

Գերմանական վերջին օդանավը հեռացել է Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից

 

Գերմանական վերջին հետախուզական Tornado օդանավը հեռացել է Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայից և վերադարձել Գերմանիա, հայտարարել է երկրի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, ինչպես փոխանցում է Ռոյթերզ գործակալությունը:

Թուրքիայում տեղակայված հինգ Tornado-ներից վերջինը վայրէջք է կատարել Բյուխել բնակավայրի մոտ գտնվող ավիաբազայում։

Գերմանիայի խորհրդարանը հունիսի 21-ին հավանություն էր տվել զինծառայողների դուրսբերմանն ու Հորդանանում նրանց տեղակայմանը, ինչը կապված է Ինջիրլիք բազա գերմանացի պատգամավորներին ներս թողնելու՝ Թուրքիայի մերժման հետ։