Մամուլի տեսություն 02-08-2017
Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային գործարքը խախտելու մեջ
«Ալիք»
Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային գործարքը խախտելու մեջ
panorama.am-Իրանի իշխանությունները դիմել են ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ՝ դժգոհելով հուլիսին Թեհրանի դեմ ընդունած ԱՄՆ պատժամիջոցներից, ինչպես նաև մեղադրել են Վաշինգտոնին միջուկային գործարքի պայմանները խախտելու մեջ։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանիին։
Նրա խոսքով, իրանական իշխանությունների ներկայացուցիչները քննարկել են ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթը և եկել այն եզրահանգման, որ դրանք հակասում են միջուկային ծրագրի մի քանի կետերի։
«Շարղ»
Կատարը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը հայց է ներկայացրել շրջափակող երեք երկրի դեմ
Կատարը Առևտրի համաշխարհային կազմակերպությանը հայց է ներկայացել շրջափակող երեք երկրի դեմ: Այժմ, Կատարը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը և Էմիրությունները 60 օր ժամանակ ունեն ՝ տարաձայնությունները կարգավորելու համար, հակառակ դեպքում, գործը դատարան է փոխանցվելու: Երկուշաբթի երեկոյան այդ մասին տեղեկացնելով, Կատարը հայտարարել է, որ հիշյալ երկրները, որոնք ԱՀԿ-ի անդամներ են, խախտել են կազմակերպության առևտրական օրենքները: ԱՄՆ Պետքարտուղար ՝ Ռեքս Թիլերսոնի, Բրիտանիայի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ ՝ Բորիս Ջանսոնի և Ժան Իվ Լոդերյանի հետ ունեցած առանձին հեռախոսազրույցներում, Կատարի ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Բին Աբդոլռահման Ալե-Սանին քննարկել է Պարսից ծոցի տարածաշրջանի վերջին զարգացումները:
«Համշահրի»
Ճապոնիայի կառավարության կազմը փոխվելու է
Ճապոնիայի պետական հեռուստատեսությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ այդ երկրի վարչապետ ՝ Շինզո Աբեն , փոփոխություն է կատարել կառավարության կազմում: Նա երկրի ԱԳ նախարարին նշանակել է Լեյբորիստ-դեմոկրատական կուսակցության քաղաքական ղեկավարի պաշտոնում: Փոփոխության արդյունքում, առևտրի նախկին նախարարը վարելու է ֆինանսների նախարարի պաշտոնը:
Վերջերս Ճապոնիայի վարչապետ ՝ Շինզո Աբեի մասին ենթադրություններ էին ծավալվում ՝ իշխող կուսակցության ընտրական պարտության կապակցությամբ: Հինգշաբթի օգոստոսի 3-ին ճապոնիայի կառավարությունում, հիմնական փոփոխություններ են սպասվում:
«Իրան»
Թուրքիայի և Կատարի համատեղ զորավարժությունները ՝ Պարսից ծոցում
Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում, առաջիկա օրերին, Պարսից ծոցի ջրերում կայանալու են Կատարի և Թուրքիայի համատեղ զորավարժությունները: Թուրքիայի TCG Gokova ռազմանավը խարսխել է Կատարի հարավ-արևելյան Համադ միջազգային նավահանգստում: Զորավարժություններն անց են կացվելու Թուրքիայի բանակի ռազմածովային ուժերի ամենաարդիական ռազմանավերի մասնակցությամբ: Հուլիսի 16-ին ևս Թուրքիայի ռազմածովային ուժերը Ֆրանսիայի ծովուժի և ամերիկյան ուժերի հետ երկու զորավարժություններ են իրականացրել: Դա այն դեպքում, երբ արաբական քառյակի հետ Կատարի հարաբերությունները շարունակում են մնալ լարված: Կատարի պաշտպանության նախարարն ԱՄՆ-ում Էմիրությունների դեսպանի խոսքերը Դոհայի դեմ արվող քայլերի վկայությունն է համարել: Յուսեֆ Ալաթիբան հանդես էր եկել աշխարհիկ կառավարություններ ձևավորելու կոչով:
lragir.am
Մեքսիկայում ռադիոակտիվ տարրով սարքի գողացման պատճառով տագնապ է հայտարարվել
Ռադիոակտիվ տարրով սարքի գողացման պատճառով Մեքսիկայի հյուսիսային Նուևո-Լեոն նահանգի տարածքում տագնապ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով EFE գործակալությանը:
Մեքսիկական իշխանությունները վտանգի մասին զգուշացրել են բնակչությանը:
Հատուկ հայտարարության մեջ մեքսիկական նահանգի իշխանությունները նշել են, որ սարքը շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար կարող է վտանգ ներկայացնել: Նրանք կոչ են արել մարդկանց սարքը գտնելու դեպքում չդիպչել դրան:
7or.am
ԱՄՆ-ն մտահոգված է Թուրքիայի՝ Ս-400-ներ գնելու որոշումով. Պենտագոն
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության խոսնակ Ջեֆ Դեյվիսը հայտարարել է, որ Պենտագոնը մտահոգված է նրանով, որ Թուրքիան որոշել է Ս-400 ՀՕՊ համակարգեր գնել Ռուսաստանից: razm.info-ն գրում է, որ փոխանցում է ամերիկյան The Hill պարբերականի կայքը:
Պենտագոնի խոսնակը նաև նշել է, որ այն, ինչ Թուրքիան ցանկանում է գնել, անհամատեղելի է այն ամենի հետ, ինչ ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ունեն, ինչն էլ մտահոգության պատճառ է դառնում:
«Պենտագոնը խրախուսում է Թուրքիային գնել այն և ներդնել այն, ինչը կարող է օգուտ բերել մեր դաշինքին: Ռուսաստանի զինտեխնիկան չի կարող աշխատել այն տեխնիկայի և զենքի հետ, որոնք օգտագործում են ՆԱՏՕ-ի անդամ երկրները»,-ասել է Դեյվիսը:
Մինչ այս՝ հուլիսի 22-ին, ԱՄՆ ԶՈւ շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Ս-400-ների գնումը մտահոգիչ կլիներ: Սրան ի պատասխան՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայատարարել է, որ Ս-400-ների գնումը չպետք է լարվածության պատճառ դառնա ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև:
Հուլիսի 28-ին Թուրքիայի նախագահի խոսնակը հայտարարել է, որ Ս-400 հակաօդային պաշտպաության համակարգերի վաճառքի հարցում Ռուսաստանը և Թուրքիան հիմնականում համաձայնության են եկել:
Թուրքական կողմը պարբերաբար հատարարում է, որ Ս-400 համակարգերի գնումը Թուրքիայի համար անհրաժեշտությունից դրդված քայլ է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները չեն ցանկացել Թուրքիայի ՀՕՊ համակարգեր վաճառել իրենց ցանկացած պայմաններով:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ Թուրքիան ցանկանում է միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր ձեռք բերել: 2013-ին հայտարարված մրցույթում հաղթել էր չինական ընկերություն, աակայն ՆԱՏՕ-ի ճնշմամբ պայմանագիրը չեղարկվեց:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները հրաժարվել են Թուրքիային ՀՕՊ համակարգեր վաճառել, ինչի պատճառն այն է, որ Թուրքիան պահանջում էր նաև համատեղ արտադրության տեխնոլոգիաներ: 2016-ի հոկտեմբերից Թուրքիան բանակցում է Ռուսաստանի հետ՝ Ս-400 համակարգեր ստանալու շուրջ:
news.am
ԱՄՆ-ն հայտարարել է, որ չի ցանկանում թշնամանալ Հյուսիսային Կորեայի հետ
ԱՄՆ-ն չի ցանկանում թշնամություն անել Հյուսիսային Կորեայի հետ, հայտարարել է պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով BBC News-ը:
«Մենք ռեժիմի փոփոխություն չենք ուզում, մենք Կորեական թերակղզու արագացված վերամիավորում չենք ուզում, մենք զորք ուղարկելու առիթ չենք փնտրում»,- ասել է պետքարտուղարության ղեկավարը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն սպառնալիք չէ Հյուսիսային Կորեայի համար, սակայն Փհենյանը զգալի սպառնալիք է, որին Վաշինգտոնը հարկադրված է պատասխանել:
Հուլիսի 29-ին Հյուսիսային Կորեան հաստատել էր «Հվասոն 14» բալիստիկ հրթիռի արձակման լուրը: Հյուսիսկորեական աղբյուրների համաձայն՝ փորձարկումը սպառնալիք չէր հարեւան պետությունների համար, սակայն «խիստ նախազգուշացում էր՝ ուղղված ԱՄՆ-ին»: