Սաակաշվիլին հայտնվել է մեկուսացման մեջ. նրա բոլոր անձնագրերը չեղարկվել են
Ուկրաինան տեղեկացրել է ԱՄՆ-ին և մնացած բոլոր երկրներին այն մասին, որ Վրաստանի նախկին նախագահ և Օդեսային նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի բոլոր անձնագրերը չեղարկվել են։ Այս մասին հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդայի» ուկրաինական ծառայությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։
«Քաղաքացիությունից զրկելու մասին հրամանի ստորագրումից անմիջապես հետո Ուկրաինայի ԱԳՆ-ի միջոցով ԱՄՆ-ի և այլ երկրների համապատասխան մարմինները ծանուցվել են այն մասին, որ նրա բոլոր անձնագրերը չեղարկվել են։ Նա ֆիզիկապես չի կարող դուրս գալ ԱՄՆ-ից՝ ո՛չ դեպի Ուկրաինա, ո՛չ էլ ցանկացած այլ երկիր։ Սաակաշվիլին մեկուսացման մեջ է»,-ասել է պարբերականի զրուցակիցը։
Օգոստոսի 1-ին Սաակաշվիլին հայտարարել էր, որ պատրաստվում է վերադառնալ Կիև։ «Ես չեմ թաքնվի ԱՄՆ-ում։ Պարտադիր կվերադառնամ Ուկրաինա և դատարանում կապացուցեմ իմ ճշմարտացիությունը»,-նշել էր նա։
1in.am