Օգոստոս 05, 2017 07:30 Asia/Tehran
  • ԶԼՄ-ները զգուշացվել են` Թրամփի խոսակցությունները հրապարակելու պատճառով ԱՄՆ-ի

ԱՄՆ-ի արդարադատության նախարարը քննադատել է այլ երկրների ղեկավարների հետ այդ երկրի նախագահի խոսակցությունների մանրամասների հրապարակումը:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սշենեզն ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է. «Որևէ մեկն իրավունք չունի հրապարակել գաղտնի տեղեկությունները»:

Սշենեզն անդրադարձավ Մեքսիկայի նախագահի և Ավստրալիայի վարչապետի հետ ԱՄՆ-ի նախագահի զրույցի մանրամասն բովանդակության հրապարակմանն ընդգծել է. «Որևէ մեկն իրավունք չունի կարևոր տեղեկությունները բացահայտելով մեդիայի ասպարեզում պատերազմ սկսել»:

«Վաշինգտոն Փոստ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ Մեքսիկայի նախագահի հետ  հեռախոսազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփը նրան խնդրել է չբացահայտել երկու երկրի սահմանին կառուցվելիք պատի ծախսերի վճարման հետ իր հակառակությունը:

Թրամփն Ավստրալիայի վարչապետի հետ հեռախոսազրույցում իրեն ներկայացրել է որպես աշխարհի ամենամեծ ու կարևոր ղեկավարը և ավստրալիական կողմին հիշեցրել է իր ելույթներին մասնակցող բազմության թիվը:

 

Պիտակ