ԶԼՄ-ները զգուշացվել են` Թրամփի խոսակցությունները հրապարակելու պատճառով ԱՄՆ-ի
ԱՄՆ-ի արդարադատության նախարարը քննադատել է այլ երկրների ղեկավարների հետ այդ երկրի նախագահի խոսակցությունների մանրամասների հրապարակումը:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սշենեզն ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է. «Որևէ մեկն իրավունք չունի հրապարակել գաղտնի տեղեկությունները»:
Սշենեզն անդրադարձավ Մեքսիկայի նախագահի և Ավստրալիայի վարչապետի հետ ԱՄՆ-ի նախագահի զրույցի մանրամասն բովանդակության հրապարակմանն ընդգծել է. «Որևէ մեկն իրավունք չունի կարևոր տեղեկությունները բացահայտելով մեդիայի ասպարեզում պատերազմ սկսել»:
«Վաշինգտոն Փոստ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ Մեքսիկայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփը նրան խնդրել է չբացահայտել երկու երկրի սահմանին կառուցվելիք պատի ծախսերի վճարման հետ իր հակառակությունը:
Թրամփն Ավստրալիայի վարչապետի հետ հեռախոսազրույցում իրեն ներկայացրել է որպես աշխարհի ամենամեծ ու կարևոր ղեկավարը և ավստրալիական կողմին հիշեցրել է իր ելույթներին մասնակցող բազմության թիվը: