Կոնգո․ Զոհերի գլուխները կտրում են ու արյունը խմում, որպեսզի անխոցելի դառնան
https://parstoday.ir/hy/news/world-i69044-Կոնգո_Զոհերի_գլուխները_կտրում_են_ու_արյունը_խմում_որպեսզի_անխոցելի_դառնան
ՄԱԿ-ը հրապարակել է զեկույց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ազգային հողի վրա բարբարոսական սպանությունների մեջ մեղադրվող երկու խմբավորումների մասին, հայտնում է Newsru-ն։
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Օգոստոս 05, 2017 04:24 Asia/Tehran
  • Կոնգո․ Զոհերի գլուխները կտրում են ու արյունը խմում, որպեսզի անխոցելի դառնան

ՄԱԿ-ը հրապարակել է զեկույց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ազգային հողի վրա բարբարոսական սպանությունների մեջ մեղադրվող երկու խմբավորումների մասին, հայտնում է Newsru-ն։

«Քամուինա Նսապու» խմբավորման անդամները, որը հիմնականոմ անչափահասներից է բաղկացած, կտրում են զոհերի գլուխները ու ըստ փրկվածների պնդումների՝ խմում նրանց արյունը, անխոցելի դառնալու համար։ «Բանա մուրա» աշխարհազորում, ըստ բազմաթիվ զոհերի ու ականատեսների պատմածների, կան կախարդներ, որոքն չեզոքացնում են «Կումուինե  Նսապու»-ի կախարդանքը։

Զեկույցը, որը վկայակոչում է Reuters-ը, ցույց է տալիս,, որ մարդկության դեմ հանցագործություններին մասնակցել են երեխաներ։ Զեկույցը հիմնված է Կոնգոյից Անգոլա փախած ականատեսների վկայությունների վրա։

ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնի խոսքով, այդ ցուցմունքները պետք է նախազգուշացում ծառայեն Կոնգոյի ղեկավարության համար, որը պետք է թույլ չտա, որ բռնությունները վերածվեն ավելի լայնածավալ էթնիկ զտումների։

«Կումուինե Նսապու» աշխարհազորայինների խումբը, որը դիմակայում է Կոնգոյի կառավարությանը, մեկ տարվա ընթացքում մահապատժի է ենթարկել 79 մարդու, ասվում է զեկույցում։ Հիմնականում  երեխաների, որոնցից մի քանիսը նույնիսկ յոթ տարեկան չկային։

Հանցագործություններին մասնակցել են նաեւ զինվորականներ, որոնք պատասխանատու են օրինակ հունիսի 10-ին Ջիբոկո գյուղում եկեղեցում հրաձգություն սկսելու համար, որի հետեւանքով զոհվել էին 90 ծխականներից 60-ը։

Մյուս դեպքերում զոհերի գլուխներն էին կտրում կամ ողջակիզում։ Զեկույցում նկարագրված է թե ինչպես է նոր ծննդաբերած կնոջը բռնաբարել հրացանի կոթով։Ականատեսներից մեկի խոսքով, գյուղի վրա «Բանա Մուրա»-ի հարձակումից հետո, ինքը 45 գլխատված մարմին է հողին հանձնել։

Զեկույցում նշված է, որ Կասաի տարածաշրջանում հայտնաբերվել են 80 զանգվածային գերեզմաններ։

News.am