Բացահայտվել է Գերմանիայի արտգործնախարարի Թուրքիայի վերաբերյալ սկանդալային նամակը
https://parstoday.ir/hy/news/world-i69066-Բացահայտվել_է_Գերմանիայի_արտգործնախարարի_Թուրքիայի_վերաբերյալ_սկանդալային_նամակը
Բացահայտվել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի Թուրքիայի վերաբերյալ սկանդալային նամակը, որը նախարարը հուլիսի 24-ին ուղարկել էր ԵՄ գործիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 05, 2017 11:50 Asia/Tehran
  • Բացահայտվել է Գերմանիայի արտգործնախարարի Թուրքիայի վերաբերյալ սկանդալային նամակը

Բացահայտվել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի Թուրքիայի վերաբերյալ սկանդալային նամակը, որը նախարարը հուլիսի 24-ին ուղարկել էր ԵՄ գործիչներին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հուրիյեթ» պարբերականը:

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներին ուղղված նամակում Զիգմար Գաբրիելը պահանջել է խստացնել Թուրքիայի դեմ իրականացվող քայլերը:

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունը բացահայտ հակադրության մեջ է եվրոպական արժեքային համակարգի հետ և անհրաժեշտ է հստակ պատասխան տալ այդ ամենին»,- նամակում նշել է Զիգմար Գաբրիելը:

«Հարաբերությունների բարելավման ուղղությամբ գործադրված ջանքերը Անկարայի ավելի ագրեսիվ և ապակառուցողական դարձած քաղաքականության հետևանքով ապարդյուն են անցել»,- հավելել է նախարարը:

lratvakan.am/