Մամուլի տեսություն 05-08-2017
ՀՀ Սերժ Սարգսյանն ՝ օգոստոսի 5-ին, մեկնել է Իրան, որտեղ կմասնակցի Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը:
henaran.am
Սերժ Սարգսյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը
ՀՀ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 5-ին, մեկնել է Իրան, որտեղ կմասնակցի Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան են ժամանել ավելի քան 50 երկրի պատվիրակություններ, գրում է irna.ir-ը։
Նշվում է, որ երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր, Իրանի Մեջլիսում՝ տարբեր երկրների քաղաքացիական և ռազմական պաշտոնյաների, այդ թվում՝ 8 նախագահի, 19 խորհրդարանական խոսնակի և 92 բարձրաստիճան միջազգային պատվիրակության ներկայությամբ:
68-ամյա Հասան Ռոհանին երկրորդ անգամ Իրանի նախագահի պաշտոնում ընտրվել է մայիսի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում։
tert.am
Սպիտակ տանը կարող են ստի դետեկտոր տեղադրել՝ գաղտնի տեղեկատվության արտահոսքի դեմ պայքարի համար
ԱՄՆ ավագ խորհրդական Քելիեն Քոնուեյը չի բացառել, որ Սպիտակ տանը տեղեկությունների արտահոսքի համար պատասխանատու աշխատողներին բացահայտելու համար կարող է հատուկ ստի դետեկտոր կիրառվել, հաղորդում է USA Today լրատվամիջոցը:
«Դա իհարկե կանհանգստացնի բոլոր նրանց, ովքեր եկել են այստեղ աշխատելու, նախագահից ու փոխնախագահից սկսած»,- ասել է Քոնուեյը՝ նշելով, որ տվյալների արտահոսքը կարող է վնասել ազգային անվտանգությանը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի գլխավոր դատախազն ավելի վաղ հայտարարել է, որ վերջին շրջանում սարսափելի մակարդակի է հասել գաղտնի տեղեկատվության արտահոսքը տարբեր լրատվական միջոցներ և արտասահման:
Դատախազ Ջեֆ Սեշնսը շեշտել է, որ տեղեկատվական արտահոսքն անկառավարելի է դարձել հատկապես վերջին կես տարում: Ըստ նրա ՝ դրա դեմ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկվեն:
«Համշահրի»
ԱՄՆ-ը ՄԱԿ-ին հայտնել է Փարիզի համաձայնագրից դուրս գալու թվականը
ՄԱԿ-ին հղած նամակով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Փարիզիհամաձայնագրից ուրս գալու իր երկրի որոշման մասին:
Թեև նամակում ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը նշել է, որ Վաշինգտոնը շարունակելու է մասնակցել բնակլիմայական նիստերին ու բանակցություններին, որպեսզի պաշտպանվեն այդ երկրի շահերը: Իր նախընտրական արշավի ժամանակ, Դոնալդ Թրամփը հայտարարել է Փարիզի բնակլիմայական համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, ինչը սակայն լայն քննադատությունների արժանացավ: Թրամփի համոզմամբ, համաձայնագրից տուժում են միլիոնավոր աշխատատղեր:
Ասվում է, որ ՄԱԿ-ին հղած ԱՄՆ-ի նամակը խորհրդանշական բնույթ է կարում , քանզի ոչ մի երկիր չի կարող մինչև 2019 թվականի նոյեմբերի 4-ը, հրաժարվի այդ համաձայնագրից: Համաձայնագրից հեռացման պրոցեսը մեկ տարի ժամանակ է պահանջելու: Դա տևելու է մինչև 2020 թվականը:
«Շարղ»
Բացահայտվել է Ավստրալիայի վարչապետի հետ Թրամփի զրույցը
Ավստրալիայի վարչապետ ՝ Մալքոլմ Թերնբուլի հետ զրույցում, Դոնալդ Թրամփն ասել է.«Միջուկային համաձայնությունը սպանելու է ինձ»: Հինգշաբթի օրը «Վաշինգտոն փոստ»-ը հրապարակել է 2017 թվականի հունվարի 28-ին Ավստրալիայի վարչապետի և ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցի մի մասը : Թրամփն ասում է .«Ես չգիտեմ, թե Բարաք Օբաման ՀԳՀԾ-ից և Սթարթ դաշինքից ի՞նչ է շահում: Չգիտեմ, թե նրանք ինչպե՞ս են գտել այդ անիմաստ համաձայնությունը ստորագրող մարդկանց: Դա ինձ սպանում է» : Թերնբուլը պատասխանում է .«Ոչ դուք չեք մահանալու»: Թրամփն Ավստրալիայի վարչեպտին հուշում է, որ իր պաշտոնավարման առաջին օրերին, մարդիկ իրեն անգործունյա ու թույլ էին որակում: Եթե Թրամփը չի կարող մոռանալ իրեն ուղղված քննադատություններն, ապա Ավստրալիայի վարչապետն էլ հավանաբար չի մոռանալու ԱՄՆ նախագահի անարգալի վերաբերմունքը:
«Ալիք»
Թրամփի աջակցության վարկանիշը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. հարցում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցության վարկանիշը նվազել է մինչև 33 տոկոս և հասել ամենացածր ցուցանիշին հունվարի 20-ին Վաշինգտոնում նրա երդմնակալությունից ի վեր: Այդ մասին են վկայում Քվինիփեքի համալսարանի անցկացրած հանրային կարծիքի ուսումնասիրման արդյունքները, հայտնում է ТАСС-ը:
Ինչպես պարզել են հետազոտողները, հարցման մասնակիցների 61 տոկոսը հայտարարել է, որ դժգոհ է նրանից, թե ինչպես է Թրամփը կատարում նախագահի պարտականությունները: 33 տոկոսը հակառակ տեսակետն ունի, մնացածը չի կարողացել կամ հրաժարվել է պատասխանել հարցին:
Հունիսի 29-ին ինստիտուտը հրապարակել էր նախորդ հարցման արդյունքները, որոնց համաձայն նախագահի աշխատանքից դժգոհողների թիվը 55 տոկոս էր, իսկ այն հավանության արժանացնողների թիվը՝ 40 տոկոս:
lragir.am
Թրամփն ու Մակրոնը քննարկել են Իրաքում և Սիրիայում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Իրաքում և Սիրիայում շարունակվող ճգնաժամերում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է The National-ը:
Բացի այս, նախագահները քննարկել են նաև Վենեսուելայում տիրող իրավիճակը և փոխհամաձայնեցրել այն հարցը, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմը պետք է վերականգնի «վենեսուելացի ժողովրդի իրավունքները»: