Օգոստոս 05, 2017 19:26 Asia/Tehran
  • Գերմանացի խմբագիրը Թուրքիայի դեմ հայց է ներկայացրել Եվրոպայի արդարադատության ատյանին

Գերմանիայում տպագրվող «Դի Վոլտ» և «Վոլտ Էմ Զունթագ» օրաթերթերի խմբագիրը հայտնել է Թուրքիայի դեմ թուրք-գերմանացի լրագրողին ձերբակալելու պատճառով Եվրոպային արդարադատության ատյանին Թուրքիայի դեմ ներկայացրաց հացի մասին:

Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այդ օրաթերթերի հրատարակման պատասխանատու տնօրեն Էսթեֆանի Քասփարը հայտարարել է.«Այդ լրագրողի իրավունքները պաշտպանելու համար օգտագործելու եմ իրավական ու օրինական բոլոր միջոցները և ընդունելի չէ, որ միայն իր պարտականությունները կատարելու համար լրագրողին կալանավորում են»:

Թուրքիայի անվտանգության ուժերը փետրվար ամսինց ի վեր ժողովրդին անկարգությունների դրդելու և քարոզչություն տանելու մեղադրանքով այդ երկրում ձերբակալել է թուրք-գերմանացի լրագրող Դենիզ Յուչելին:

Գերմանիայի կառավարությունը կոչ է արել ազատ արձակել այդ լրագրողին ու Թուրքիայում ձերբակալված այլ գերմանացիներին և շեշտել է.«Այդ անձանց ձերբակալությունը ավելի ու ավելի է վատացնելու երկու երկրների հարաբերությունները»:

Թուրքիայի լրագրողների միության հայտարարությամբ՝ 2016թ. հուլիսի 16-ի ձախողված հեղաշրջումից հետո փակվել է 150 լրատվական գործակալություն և ձերբակալվել է շուրջ 160 լրագրող:

Պիտակ