ԵՄ-ն դիմել է Վենեսուելայում բախման տարբեր կողմերին
https://parstoday.ir/hy/news/world-i69274-ԵՄ_ն_դիմել_է_Վենեսուելայում_բախման_տարբեր_կողմերին
ԵՄ-ն Վենեսուելայում բախվող կողմերին կոչ է արել վերջ տալ այդ երկրում քաղաքական ճգնաժամին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2017 01:13 Asia/Tehran
  • ԵՄ-ն դիմել է Վենեսուելայում բախման տարբեր կողմերին

ԵՄ-ն Վենեսուելայում բախվող կողմերին կոչ է արել վերջ տալ այդ երկրում քաղաքական ճգնաժամին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԵՄ-ն երկուշաբթի օրը մի հաղորդագրությամբ Վենեսուելայում բախվող բոլոր կողմերին կոչ է արել այդ երկրում ճգնաժամի համար բանակցության վրա հիմնված լուծում գտնելու համար անհրաժեշտ վստահության ստեղծման ուղղությամբ քայլ վերցնել:

«Սահմանադիր ժողովրդի աշխատանքի սկսվելն ու դրա նախնական քայլերը առավել թուլացրել են Վենեսուելայում ժողովրդավարական կարգի խաղաղ վերականգնման գործընթացը և դա հակասում է այդ երկրում քաղաքական խմբերի միջև կայացած վերջին համաձայնությանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԵՄ-ն այս հաղորդագրության մեջ ընդգծել է, որ Սահմանադիր ժողովը հասարակության առավել բևեռականացման պատճառ է դարձել:

Վենեսուելան վերջին ամիսներին այդ երկրի կառավարության ընդդիմության կողմից հրահրվող անհանդարտությունների ականատես է:

Վենեսուելայում Սահմանադիր ժողովի ընտրությունները կայացան անցած կիրակի օրը, որին պաշտոնական տվյալներով մասնակցեցին քվեարկության պայմանները լրացնողների 41 տոկոսը և ընտրեցին այդ խորհրդարանի 545 պատգամավորներին: