Գերմանիայի արտգործնախարար.«Թուրքիայի քաղաքականություններում ոչ մի փոփոխություն չի նկատվում»
https://parstoday.ir/hy/news/world-i69302-Գերմանիայի_արտգործնախարար._Թուրքիայի_քաղաքականություններում_ոչ_մի_փոփոխություն_չի_նկատվում
Գերմանիայի արտգործնախարարն ասել է.«Թուրքիայի նախագահի քաղաքականություններում փոփոխության հավանականության որևէ նշույլ չի նկատվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2017 08:10 Asia/Tehran
  • Գերմանիայի արտգործնախարար.«Թուրքիայի քաղաքականություններում ոչ մի փոփոխություն չի նկատվում»

Գերմանիայի արտգործնախարարն ասել է.«Թուրքիայի նախագահի քաղաքականություններում փոփոխության հավանականության որևէ նշույլ չի նկատվում»:

Գերմանական «Stuttgarter Nachrichten» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե Թուրքիայի զարգացումներն ազդեցին Եվրամիությանն այդ երկրի անդամակցության գործընթացի վրա, Գերմանիայի արտգործնախարար Զիգմար գաբրիելն ասել է. «Եվրամիությանն անդամակցելու համար, Թուրքիան պետք է եվրոպական արժեքների համաձայն ընթանա»:

Դժգոհություն հայտնելով Թուրքիայում իր երկրի մի խումբ քաղաքացիների ձերբակալության կապակցությամբ, գերմանացի պաշտոնյան ասել է.«Նրանք, ովքեր նման վերաբերմունք են դրսևորում Գերմանիայի քաղաքացիների նկատմամբ, չպետք է ակնկալեն, որ Բեռլինը լավ վերաբերմունք դրսևորի իրենց նկատմամբ»:

Վերջին ամիսների ընթացքում Գերմանիայի և Թուրքիայի միջև լարված մթնոլորտ է տիրում տարբեր պատճառներով՝ Գերմանիան արգելել է Թուրքիայի սահմանադրության բարեփոխման հանրաքվեի պրոպագանդումը և ապաստանություն է տվել Թուրքիայի անհաջող հեղաշրջման մեղադրյալներին: Թուրքիան ևս ձերբակալել է մարդու իրավունքների գերմանացի մի ակտիվիստի: