Գերմանիայի արտգործնախարար.«Թուրքիայի քաղաքականություններում ոչ մի փոփոխություն չի նկատվում»
Գերմանիայի արտգործնախարարն ասել է.«Թուրքիայի նախագահի քաղաքականություններում փոփոխության հավանականության որևէ նշույլ չի նկատվում»:
Գերմանական «Stuttgarter Nachrichten» թերթին տված հարցազրույցում, պատասխանելով լրագրողի հարցին, թե Թուրքիայի զարգացումներն ազդեցին Եվրամիությանն այդ երկրի անդամակցության գործընթացի վրա, Գերմանիայի արտգործնախարար Զիգմար գաբրիելն ասել է. «Եվրամիությանն անդամակցելու համար, Թուրքիան պետք է եվրոպական արժեքների համաձայն ընթանա»:
Դժգոհություն հայտնելով Թուրքիայում իր երկրի մի խումբ քաղաքացիների ձերբակալության կապակցությամբ, գերմանացի պաշտոնյան ասել է.«Նրանք, ովքեր նման վերաբերմունք են դրսևորում Գերմանիայի քաղաքացիների նկատմամբ, չպետք է ակնկալեն, որ Բեռլինը լավ վերաբերմունք դրսևորի իրենց նկատմամբ»:
Վերջին ամիսների ընթացքում Գերմանիայի և Թուրքիայի միջև լարված մթնոլորտ է տիրում տարբեր պատճառներով՝ Գերմանիան արգելել է Թուրքիայի սահմանադրության բարեփոխման հանրաքվեի պրոպագանդումը և ապաստանություն է տվել Թուրքիայի անհաջող հեղաշրջման մեղադրյալներին: Թուրքիան ևս ձերբակալել է մարդու իրավունքների գերմանացի մի ակտիվիստի: