Ուկրաինայի արևելքում խաղաղ բնակչության շրջանում կորուստների թիվը կտրուկ աճել է
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) տեղեկացրել է, որ 2017 թվականին Ուկրաինայի արևելյան շրջաններում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 340 խաղաղ քաղաքացի:
Ինտերֆաքս լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Հուգը օգոստոսի 8-ին Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է.«Լուգանսկում և Դոնեցկում ընթացող բախումների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կորուստների թիվը 37 տոկոսով աճել է »:
Հուգի խոսքերով՝ միայն հուլիս ամսին Լուգանսկում զինված բախումների զոհ է դարձել 7 մարդ:
2014 թվականին Ուկրաինայի ժամանակի նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ արևմտամետների իրականացրած հեղաշրջումից ի վեր, այդ երկրի արևելյան հատվածը դարձել է պետական ու ընդդիմադիր ուժերի բախումների բեմը:
ՄԱԿ-ի տվյալներով , այդ բախումների հետևանքով առ այսօր զոհվել է ավելի քան 10 հազար մարդ, վիրավորվել ու տարագրվել են մեծ թվով քաղաքացիներ: