Եվրոպան կարող է փրկել ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/world-i69392-Եվրոպան_կարող_է_փրկել_ՀԳՀԾ_ն
Ամերիկյան շաբաթաթերթի հաղորդմամբ, Եվրոպան կարող է փրկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2017 13:12 Asia/Tehran
  • Եվրոպան կարող է փրկել ՀԳՀԾ-ն

Ամերիկյան շաբաթաթերթի հաղորդմամբ, Եվրոպան կարող է փրկել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը:

Ամերիկյան Foreign policy պարբերականը գրել է .«ԵՄ-ը կարող է ԱՄՆ-ի հակաիրանական շրջափակումներին մասնակցելուց խույս տալու, միջազգային գործարքներից ստացած արտարժույթի փախանակման համար ԱՄՆ-ի տարածքից դուրս ֆինանսական գրասենյակներ ստեղծելու, միջուկային համաձայնությունից հրաժարվելու համար ԱՄՆ-ի ծրագրերի դեմ պայքարի նպատակով դաշնակիցներին խրախուսելու նման քայլերով, կանխել ծրագրի վտանգումը»:

Օրաթերթի գրությամբ՝ Թրամփի կողմից միջուկային գործարքը չհարգելը վտանգում է ՀԳՀԾ-ն , իսկ  չեղարկված շրջափակումների վերականգնումը մեծացնում է պատերազմ սկսելու հավանականությունը:

 Foreign policy պարբերականը հավաստել է .«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարումը խստորեն հարվածելու է համաձայնությանը, սակայն այդ հարվածը մահաբեր չի լինելու: Միջուկային գործարքը Թեհրանի և Վաշինգտոնի միջև միակողմանի համաձայնություն չէ: Համաձայնության մյուս կողմում են եվրոպական երկրները, Չինաստանն ու Ռուսաստանը , որոնք կարող են ԱՄՆ-ին զերծ պահել խափանիչ քայլերից»: