Մամուլի տեսություն 09-08-2017
Թրամփը սպառնացել է Հյուսիսային Կորեային:
«Իրան»
Իրանի նախագահը ներկայացրել է 12-րդ կառավարության նախարարական կազմի անվանացանկը
Նախագահի ներկայացրած ցանկում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը զբաղեցնում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը: Զինված ուժերի աջակցման և պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել է Ամիր Հաթամին: Նավթի , ներքին գործերի և հաղորդակցության նախարարությունը ղեկավարելու են համապատասխանաբար Բիժան Զանգանեն, Աբդոլռեզա Ռահմանի Ֆազլին և Սեյյեդ Մահմուդ Ալավին:
«Շարղ»
Էրդողանը խստորեն քննադատել է Գերմանիային
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ:Էրդողանն իր մեղադրանքը հիմնավորել է նրանով,որ Բեռլին ուղարկած հազարավոր դոսիեները մնացել են անպատասխան և Գերմանիան Թուրքիային չի արտահանձնում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի մասնակիցներին, ովքեր ապաստան են գտել այդ երկրում: Էրդողանի ասածով, Գերմանիան խրախուսում է ահաբեկիչներին: «Մենք մերկելին 4500 դոսիե ենք ուղարկել, որոնցից նույնիսկ մեկի համար պատասխան չենք ստացել».ավելացրել է Թուրքիայի նախագահը:
«Ջամե Ջամ»
Թրամփը սպառնացել է Հյուսիսային Կորեային
Դոնալդ Թրամփը սպառնացել է, որ Եթե Հյուսիսային Կորեայի գործողությունները վտանգ ներկայացնեն Վաշինգտոնի համար, ապա ԱՄՆ-ը «հրով և կատաղությամբ» կպատասխանի:
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել հյուսիսային Կորեայի նկատմամբ և շարունակում է սպառնալ Փխենյանին:
ԱՄՆ-ի նախագահի հայտարարությամբ, Հյուսիսային Կորեան անցնում է բոլոր թույլատրելի սահմանները և միջուկային գործունեություն ծավալելով, վտանգ է ներկայացնում Վաշինգտոնի համար :
news.am
ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ ցանկացած պահի կարող է հարվածել Գուամայում ԱՄՆ-ի բազային
«Հավսոն-12» միջին ու մեծ հեռահարության հրթիռներով Գուամա կղզու շրջանին հարվածելու ծրագիրը, որը ներկա պահին քննարկում են Կորեական ժողովրդկան բանակի ռազմավարական ուժերը, «կարող է իրագործվել ցանկացած պահի, երբ գերագույն գլխավոր հրամանատար Կիմ Չեն Ընը որոշում կայացնի»։ Այս մասին ասվում է Կորեական ժողովրդական բանակի ռազմավարական ուժերի խոսնակի հայտարարությունում։
«Ներկա պահին ռազմավարական ուժերը ուշադրությամբ ուսումնասիրում են Գուամայի շրջանին «Հավսոն-12» միջին ու մեծ հեռահարության հրթիռներով հարվածելու օպերատիվ ծրագիրը, ներառյալ՝ ռազմաօդային ուժերի Անդերսոն բազան, որտեղ ԿԺԴՀ-ին նյարդայնացնող ռազմավարական ռմբարկուներն են»,-ասվում է հաղորդագրությունում։
Հայտարարության համաձայն՝ ծրագիրը շուտով կներկայացվի Կիմ Չեն Ընին, իսկ հետո «կիրագործվի գործնականում․․․ցանկացած պահի, երբ ԿԺԴՀ-ի միջուկային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Կի Չեն Ընը որոշում կայացնի»։
Նշվում է, որ երեքշաբթի առավոտյան ԱՄՆ-ի ռազմավարական ռմբարկուները Հյուսիսային Կորեայի երկնքում վարժանքներ են կատարել, որոնք «իսկական պատերազմ էին մշակում»։
1in.am
Նագասակիի քաղաքապետը կոչ է արել վերանայել միջուկային զենքի օգնությամբ պաշտպանության քաղաքականությունը
Միջուկային զենքի տիրապետող պետությունները և նրանք, ովքեր գտնվում են դրա պաշտպանության ներքո, պետք է վերանայեն ազգային անվտանգությունը երաշխավորելու համար սպառազինության այդ տեսակի կիրառման իրենց քաղաքականությունը: Այսպիսի կարծիք է հայտնել Նագասակիի քաղաքապետ Տոմիխիսա Տաուեն 1945 թվականին ամերիկյան ատոմային ռմբակոծման զոհերի հիշատակի արարողությանը: Այս մասին հայտնում է TASS-ը:
«Միջուկային սպառնալիքը չի վերանա, քանի դեռ երկրները շարունակում են ասել, թե միջուկային զենքը կարևոր նշանակություն ունի ազգային անվտանգության համար: Ես դիմում եմ ձեզ խնդրանքով՝ վերանայեք միջուկային զենքի օգնությամբ պաշտպանության քաղաքականությունը»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ համաշխարհային գերտերությունները կպահպանեն իրենց հակվածությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի նկատմամբ:
Նագասակիի քաղաքապետի կարծիքով՝ «աշխարհում պահպանվում է միջուկային զենքի կրկին կիրառման վտանգը»: Նա դրական է գնահատել այդ զենքի լիակատար արգելման մասին կոնվենցիան, որի տեքստը համաձայնեցված է ՄԱԿ-ի հետ՝ այս տարվա հուլիսին:
Քաղաքապետը միաժամանակ քննադատության է ենթարկել Ճապոնիայի նախարարների կաբինետին, քանի որ իր երկրի ներկայացուցիչները չեն մասնակցել փաստաթղթի հաստատման բանակցություններին: «Ճապոնիան միակ երկիրն է, որ տուժել է ատոմային ռմբակոծությունից, ուստի ես համառորեն կոչ եմ անում կառավարությանը վերանայել քաղաքականությունը, որի համաձայն՝ նա հենվում է միջուկային հովանոցի վրա»,- հավելել է քաղաքապետը:
«Ալիք»
Ռոբերթ Բեգլարյան.«Միջազգային հարաբերություններում եվրոպացիներն Իրանի համար նոր դերակատարություն են բացատրել»
Իրանում լրագրողների օրվա կապակցությամբ Թ.Հ.Թ.Թեմական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվել էր հատուկ միջոցառում ՝ իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Միջոցառման շրջանակում Թեմական խորհրդի ատենապետ Ռոբերթ Բեգլարյանն ԻՌՆԱ-ի թղթակցին տված զրույցում անդրադարձել է Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը:
Բեգլարյանը նշելէ , որ միջուկային բանակցություններին մասնակից միջնորդ Վեցյակի անդամ եվրոպական երկրների ներկայացուցիչների մասնակցությունը նախագահի երդմնակալության արարողությանը վկայում է այն մասին, որ միջազգային հարաբերություններում եվրոպական կողմն Իրանի համար նոր դերակատարություն է բացատրել: Ըստ նրա ՝ սա հստակ պատգամ է Վաշինգտոնին այն մասին, որ Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապված Եվրոպայի դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ-ից:
7or.am
Գերմանիայի ՊՆ․ Թուրքիայի նկատմամբ ավելորդ հանդուրժողականություն ենք ցուցաբերել
Գերմանիայի ՊՆ․ Թուրքիայի նկատմամբ ավելորդ հանդուրժողականություն ենք ցուցաբերել
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա Վոն Դեր Լեյենը խոսել է թուրք-գերմանական հարաբերություններում առկա ճգնաժամի մասին:
Ըստ թուրքական «Gazetekarinca» լրատվական կայքի՝ նրա գնահատմամբ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրոպայից: Լեյենը, նկատի ունենալով Թուրքիայի իշխանություններին, նշել է, որ օրենքի սկզբունքներից հետ կանգնելը, խոսքի ազատությունը սահմանափակելը ոչ մի պատճառաբանություն չի կարող ունենալ:
Նա անընդունելի է համարել Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունը Թուրքիայում, երբ վերջինս չի հանդիսանում օրենք հարգող երկիր:
«Թուրքիայի կառավարության նկատմամբ ցուցաբերվել է ավելորդ հանդուրժողականություն: Թուրքիան իր նկատմամբ պահանջած հարգանքը, մեր նկատմամբ էլ պետք է ցուցաբերի»,- նշել է Գերմանիայի պաշտպանության նախարարը:
Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերություններում նոր լարվածության ալիք առաջացրեց Թուրքիայում Գերմանաիայի քաղաքացի Պետեր Շթոյդների կալանավորումը, ով հանդիսանում էր «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպության աշխատաիցը:
Աղբյուրը` Ermenihaber.am