Մամուլի տեսություն 11-08-2017
Հայաստանն Իրանին հետաքրքիր է որպես ԵՏՄ անդամ. Իրանի հայ պատգամավոր
news.am
Հայաստանն Իրանին հետաքրքիր է որպես ԵՏՄ անդամ. Իրանի հայ պատգամավոր
Իրանում բավականին լուրջ են տրամադրված Հայաստանի հետ տնտեսական կապերը խորացնելու եւ զարգացնելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին ասաց Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը:
«Լավագույն ապացույցն այն օրինագիծն է, որն առնչվում է Նորդուզ-Մեղրի սահմանային դարպասի համատեղ օգտագործմանը: Հայաստանն Ւրանին հետաքրքիր է ոչ միայն որպես հարեւան երկիր, այլեւ որպես ԵՏՄ անդամ պետություն, դրանով է պայմանավորված նաեւ, որ Իրանը շատ է կարեւորում Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը»,- ասաց հայ պատգամավորը:
Կարեն Խանլարյանը նշեց, որ երկու երկրները հեռակա նպատակներ ունեն, թերեւս դրանով է պայմանավորված, որ Մեղրիի շրջանում մեկնարկել է ազատ տնտեսական գոտու կառուցումը: Հարցին՝ արդյոք իրանցի գործարարները հետաքրքրված են կատարել ներդրումներ Հայաստանում, նա պատասխանեց. «Ներդրումների հետ կապված կան Հարկային օրենսգրքի, տարադրամի խնդիրների հետ: Հետաքրքրվածություն կա Իրանում, հույս ունեմ, որ առկա խնդիրները կլուծվեն, այդպիսի խոստումներ կան տրված, որ ավելի կդյուրացվի համակարգը: Եթե խոստումը կատարվի, կարծում եմ՝ հետաքրքրությունն ավելի կմեծանա»:
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թեհրանում գտնվող Սերժ Սարգսյանն օգոստոսի 6-ին հանդիպում էր ունեցել նախագահ Ռոհանիի հետ: Երկու երկրների նախագահները հանդիպմանը քննարկել էին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները համակարծիք էին եղել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններում առկա է մեծ ներուժ, որի արդյունավետ օգտագործման ուղղությամբ անհրաժեշտ է շարունակել հետեւողական աշխատանքը: Նախագահների համոզմամբ, դա կնպաստի երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության աշխուժացմանը եւ ներդրումների ավելացմանը։
«Իրան»
Իրան-ԵՄ հարաբերություննի զարգացումը ՝ 12-րդ կառավարության աշխատանքային օրակարգում
ԻԻՀ նախագահաի 12-րդ կառավարությունում հնչում են նման կարծիքներ ՝ Եթե Իրանը շահի ՀԳՀԾ-ի մյուս կողմերի համաձայնությունը, ապա կարող է պայքարել Թրամփի դեմ: Ավելի լավ կլինի անվտանգության ու ռազմական կողմնորոշումը փոխարինելով տնտեսական ոլորտում ներթափանցմամբ: 12-րդ կառավարությունը պետք է ամերիկացիների պատճառաբանության դիմաց, զինված լինի գործակցության կառավարության քաղաքականությամբ: Տարախաշրջանային և վերտարածաշրջանային երկրների հետ տնտեսական կապերի ընդլայնումը կարող է երաշխավորել քաղաքական անվտանգությունը:
«Ռեսալաթ»
Ֆինանսական սկանդալ ՝ Լոնդոնի և Բրյուսելի միջև
Վերջին օրերին , Brexit-ի բանակցությունների շուրջ, ֆինանսական սկանդալ է հասունացել Բրիտանիայի և Եվրամիության միջև: Գերմանական պարբերականի հաղորդմամբ, ընդամենը մի քանի շաբաթ է մնացել Brexit-ի բանակցությունների երկրորդ փուլին ավարտին և ահա ՝ տարաձայնություններ են ձագել Լոնդոնի և Բրյուսելի միջև: Եվրախոհրդարանի Քրիստոնյա –դեմոկրատական կուսակցության և Եվրախորհրդարանում Ժողովուրդ կուսակցության Brexit-ի հատուկ ներկայացուցիչ ՝ Էլմար Բրուքն ասելէ .«Լոնդոնի ոչ-ռեալ մոտեցումը զարմանալի է»: Նա ի դեպ բացառել է հավանականությունը, որ առաջիկա աշնանը Լոնդոնի համաձայնությամբ սկսելու է առևտրական պայմանագրի ստորագրմանն ուղղված բանակցությունը:
ԵՄ-ի բյուջեի հարցերով հանձնակատարը նաև հավաստել է , որ ԵՄ-ից դուրս գալուց հետո , 2019 թվականի մարտին Բրիտանիան պետք է կատարի իր ֆինանսական հանձնառությունները: Բրիտանացի բանագնացները պատրաստ են 40 միլիարդ եվրո վճարել: Այդ որոշմանը խստորեն հակադարձել են Brexit-ի կողմնակիցների ծայրահեղականները, որոնց համոզմամբ, Բրիտանիան Եվրամիությանը ոչ մի գումար չպետք է վճարի:
«Շարղ»
Իսրայելը մասնակցել է Սիրիայի հրադադարի գաղտնի նիստերին
Իսրայելական «Հաարեց» օրաթերթի գրությամբ, Իսրայելը մասնակցել է Սիրիայի հրադադարի բանակցություններին նվիրված գաղտնի նիստերին: ԻՌՆԱ գործակալության հաղորդմամբ՝ իսրայելական օրաթերթին այդ մասին մանրամասներ են հաղորդել Իսրայելի բարձրաստիճան պետայրեր: Ըստ աղբյուրի, Վաշինգտոնը, Թելավիվը և Մոսկվան հուլիսի սկզբին Օմանում հանդիպումներ են ունեցել: համաձայնություն է կայացել Սիրիայի հարավային շրջանում հրադադարի հաստատման և Հորդանանի ու օկուպացված պաղեստինյան տարածքների և Սիրիայի միջև ապաէսկալացիոն գոիտներ ստեղծելու շուրջ: Նիստերում, Թելավիվը տարբեր վարկածներ է ներկայացրել ՝ հայտարարելով՝ որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը բավարար կերպով չեն կարևորում Սիրիայից իրանական ուժերի դուրսբերումը :
«Շարղ»
ՆԱՏՕ-ն միջնորդ ՝ Թուրքիայի և Գերմանիայի միջև
Տեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ղեկավարները քննարկում են դաշինքի օրենքների շրջանակում Կոնիայում գտնվող ավիաբազան գերմանացի օրենսդիրների այցի հավանականության հարցը: ԻՍՆԱ գործակալության հաղորդման համաձայն, աղբյուրները տեղեկացրել են, որ ՆԱՏՕ-ն բանակցում է գերմանական կողմի հետո ՝ Կոնիայի ավիաբազան այցելելու հավանականության հարցով:
tert.am
Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիան չի ցանկանում համագործակցել իրենց հետ «ահաբեկիչների» դեմ պայքարում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիան չի ցանկանում համագործակցել իրենց հետ «ահաբեկիչների դեմ պայքարում»:
Ինչպես գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը, Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան չի պատրաստվում արտահանձնել կալանավորված Գերմանիայի քաղաքացիներին և հիշեցրել է «Քուրդիստանի աշխատավորկան կուսակցություն» խմբավորման հետ կապ ունեցող ու Թուրքիայի կողմից հետախուզվող գերմանաբնակ 4.500 քրդերի մասին:
«Մենք ձեզ 4.500 հոգու թղթապանակ ուղարկեցինք ամենայն մանրամասներով, դուք մեզ նրանց արտահանձնեցի՞ք: Ձեզ մոտ դատական համակարգ կա, մեզ մոտ չկա՞: Մի՛ նեղացեք, մեզ մոտ էլ է դատական համակարգը որոշում», - ասել է Էրդողանը՝ Գերմանիայի իշխանություններին մեղադրելով ահաբեկչամետ քաղաքականություն վարելու համար:
Նշենք, որ ներկա պահին Թուրքիայի տարածքում կալանքի տակ են գտնվում Գերմանիայի քաղաքացի մեկ իրավապաշտպան և գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրք լրագրող Դենիզ Յուջելը:
araratnews.am
Նավթի գները շարունակում են նվազել
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային սակարկության արդյունքներով՝ նավթի համաշխարհային գները նվազել են. հայտնում է Gazeta.ru-ն:
Ըստ աղբյուրի տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,93%-ով՝ հասնելով 48,14 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,92%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 51,42 դոլարի: