Եվրահանձնաժողովը «ձվի սկանդալի» պատճառով արտակարգ նիստ կգումարի
https://parstoday.ir/hy/news/world-i69536-Եվրահանձնաժողովը_ձվի_սկանդալի_պատճառով_արտակարգ_նիստ_կգումարի
Եվրահանձնաժողովը պահանջում է արտակարգ հանդիպում գումարել ձվերի բաղադրության մեջ ֆիպրոնիլ հայտնաբերելու հետ կապված։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2017 12:58 Asia/Tehran
  • Եվրահանձնաժողովը «ձվի սկանդալի» պատճառով արտակարգ նիստ կգումարի

Եվրահանձնաժողովը պահանջում է արտակարգ հանդիպում գումարել ձվերի բաղադրության մեջ ֆիպրոնիլ հայտնաբերելու հետ կապված։

Այս մասին ուրբաթ, օգոտսոսի 11-ն հայտարարել է առողջապահության եւ սննդամթերքի անվտանգության հարցերով եվրահանձնակատար Վիտյանիս Անդրյուկայտիսը, փոխանցում է DW-ն։

Նիստին պետք է մասնակցեն համապատասխան նախարարությունների ղեկավարները եւ այն երկրների ներկայացուցիչները, որտեղի սննդամերքում հայտնաբերվել է քիմիկատը։ Միջոցառումը տեղի կունենա, երբ Բրյուսելը տիրապետի տվյալ միջադեպի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությանը, նշել է Եվրահանձնաժողովի անդամը։

Հանդիպումը տեղի կունենա մինչեւ սեպտեմբերի վերջ։

Գերմանիայի պարենամթրեքի եւ գյուղատնտեսության նախարար Քրիտիան Շմիտդի խոսքով՝ այս պարագայում խոսքը կարող է լինել «հանցագործ մեքենայությունների» մասին։ Բելգիայում արգելված միջատասպանը, ամենայն հավանականությամբ, թույլատրելի բուսական միջոցին հավելել են հաստատությանը վարակազերծելու համար, որտեղ հավեր են պահում։  Նիդրլանդներում թունաքիմիկատը տարածել է տեղի ֆիրմաներից մեկը։

Գերմանիա հարեւան երկրներից ֆիպրոնիլով վարակված 11 մլն հավի ձվեր են ներկրվել։

News.am