Ավստրալիական բանկը մեղադրվել է փողերի լվացման և ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ
(last modified Fri, 11 Aug 2017 14:02:49 GMT )
Օգոստոս 11, 2017 18:32 Asia/Tehran
  • Ավստրալիական բանկը մեղադրվել է փողերի լվացման և ահաբեկչությունը ֆինանսավորելու մեջ

Ավստրալիայում ընկերությունների գործունեությանը վերահսկող կազմակերպությունը տեղեկացրել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կապակցությամբ օրենքները խախտելու մեղադրանքով այդ երկրի ամենախոշոր բանկի շուրջ հետաքննություն սկսվելու մասին:

«Ֆրանս Պրես»-ի ուրբաթ օրը Սիդնեյից կատարած հաղորդման համաձայն, Ավստրալիայի ֆեդերալ դատարանի ֆինանսական տեղեկությունների բաժինն անցած շաբաթ այդ երկրի Commonwealth Bank-ին մեղադրել է այն հարցում, որ բազմիցս խախտել է փողերի լվացման մասին օրենքը և ֆինանսավորել է ահաբեկչությունը:

Այս կապակցությամբ Ավստրալիայի վերաքննիչ կազմակերպության արժեքների և ներդրումների հանձնաժողովը հայտարարել է, որ այդ բանկի ստանձնած պարտավորությունները և ընկերություններին վերաբերող իրավունքները չհարգվելու շուրջ հետաքննությունը շարունակվում է: