15 երկրներ ներգրավված են ապականված հավկիթների սկանդալում
https://parstoday.ir/hy/news/world-i69562-15_երկրներ_ներգրավված_են_ապականված_հավկիթների_սկանդալում
Եվրոհանձնաժողովը հայտարարեց, որ 15 երկրներ ներգրավված են մի տեսակ ինսեկտիցիդով ապականված հավկիթների սկանդալում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2017 14:07 Asia/Tehran
  • 15 երկրներ ներգրավված են ապականված հավկիթների սկանդալում

Եվրոհանձնաժողովը հայտարարեց, որ 15 երկրներ ներգրավված են մի տեսակ ինսեկտիցիդով ապականված հավկիթների սկանդալում:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Եվրոհանձնաժողովն ուրբաթ օրը հայտարարեց, որ Շվեյցարիայի և Հոնկ Կոնգի անունը առաջ քաշվելով, պաշտոնապես Ֆիպրոնիլ ինսեկտիցիդով ապականված հավկիթների սկանդալում նեգրավված երկրների թիվը հասավ 15-ի:

Եվրոհանձնաժողովի խոսնակի խոսքերով. «ԵՄ-ի տարածքում Ֆիպրոնիլ ինսեկտիցիդով ապականված հավկիթների ճգանաժամի մեջ ներգրավված են Բելգիան, Գերմանիան, Շվեյցարիան, Շվեդիան, Բրիտանիան, Ավստրիան, Իռլանդիան, Լյուքսեմբուրգը, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Սլովենիան և Դանիան»:

Ֆիպրոնիլ ինսեկտիցիդն օգտագործվում Է ոջիլներից ածան հավերի բուժման համար: Եվրոպական նորմերի համաձայն, Ֆիպրոնիլի օգտագործումը թռչնաբուծական այն տնտեսություններում, որոնց արտադրանքը նախատեսված Է սպառողական շուկայի համար, արգելված Է: