Մամուլի տեսություն 12-08-2017
Հայ-իրանական հարաբերություններում նոր որակ է նկատվում
«Ալիք»
Սերգեյ Շաքարյանց.«Հայ-իրանական հարաբերություններում նոր որակ է նկատվում »
Հայ-իրանական հարաբերություններում նոր որակ է նկատվում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ նկատելով, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը ներկա չէր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
«Իրանի և ՀՀ նախագահների հանդիպումը պաշտոնական բանակցություններ չէին, բայց աշխատանքային հանդիպում էր: Այնտեղ ասվել են խոսքեր, որոնք այլ բանի հետ չես կարող կապել, քան Արցախի հակամարտության: Իրանն ասում է, որ իրենք առաջնային շահ են համարում, որ Իրանի հյուսիսային սահմանին հարակից տարածքներում կայունության ու խաղաղության հաստատումը»,-ասաց նա:
Քաղաքագետը հավելեց, որ Իրանը երբեք թույլ չի տա, որ իր սահմանների մոտ այլ զորքեր տեղակայվեն: Նա մատնացույց արեց, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան զորք չի տեղակայել: Սակայն հայ-իրանական հարաբերությունների դրական ֆոնին Շաքարյանցը նաև խնդիրներ է տեսնում: Վերջինս շեշտեց, որ դեռևս որոշ հարցեր հայ-իրանական օրակարգում կարգավորված չեն:
tert.am
Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդը դատի է տվել Էրդողանին
Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության՝ կալանքի տակ գտնվող նախագահ Սելահաթթին Դեմիրթաշը դատական հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ՝ մեղադրելով նրան զրպարտության, անձնական վիրավորանքներ հասցնելու և ժողովրդի մեջ քեն ու ատելություն սերմանելու համար: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
Ամիսներ առաջ Էրդողանը Դեմիրթաշի մասին խոսելիս օգտագործել էր «ահաբեկիչ» բառը, ինչից հետո Ժողովրդադեմոկրատական կուսակցությունը պաշտոնական նամակով արձագանքել էր նախագահին՝ շեշտելով, թե «պատմությունը ցույց կտա՝ ով է ահաբեկիչը»:
Այժմ Էրդողանի դեմ հայց ներկայացրած Դեմիրթաշը որպես փոխհատուցում պահանջում է 60.000 թուրքական լիրա:
lragir.am
Միգրանտների հոսքն Իսպանիա եռապատկվել է
Այս տարի միգրանտների հոսքն Իսպանիա եռապատկվել է, հայտնում է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը: Այս տարի ծովով Իսպանիա է հասել 8385 մարդ: Այդ աճը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ փախստականներն իսպանական երթուղին առավել անվտանգ են համարում:
Այս տարվա ընթացքում տարբեր ճանապարհներով Իսպանիա հասածների թիվը 11849 է: Հեմամատության համար ողջ 2016 թվականին Իսպանիան ընդունել էր 13246 միգրանտի:
Կազմակերպության մամուլի քարտուղար Ջոել Միլմանի խոսքով, Մարոկկոյից Իսպանիա երթուղին առավել անվտանգ է: Շատ հնարավոր է, այս տարի Իսպանիան շրջանցի Հունաստանին երկիր մտած միգրանտների թվով:
«Իրան»
Մադուրո.«Պատրաստ եմ ուղղակի բանակցել Թրամփի հետ»
Քննադատելով «Իմպերիալիստ ԱՄՆ-ի ոտնձգությունը» , Վենեսուելայի նախագահը հայտնել է ՄԱԿ-ի գագթնաժողովին առընթեր ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփի հետ ուղղակի հանդիպելու իր պատրաստակամության մասին:
Հիմնադիր ժողովում ունեցած ելույթում, Նիկոլաս Մադուրոն հայտնել է , որ երբեք չի հանձնվելու արտաքին ուժերին: Նա պատրաստակամություն է հայտնել սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գագաթնաժողովին առընթեր , հանդիպել Թրամփի հետ: ԱՄՆ –ի վարչակազմը դեռևս Մադուրոյի հայտարարությանը չի պատասխանել:
«Շարղ»
Թրամփը յուրովի է ողջունում Մոսկվայի որոշոմը
Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թվաքանակը պակսեցնելով, գումարներ են տնտեսվելու: Այդ պատճառով էլ Դոնալդ Թրամփը շնորհակալություն է հայտնել Մոսկվային: Նյու Ջերսիում ունեցած ելությում, ԱՄՆ նախագահն ասել է .«Ես իրոք կողմ եմ կրճատել մեր պաշտոնյաների թվաքականը»: Իր հեգնական արտահայտություններով, Թրամփը նշել է , որ Պետքարտուղարությունը մտադիր է խնայողություններ անել: ԱՄՆ նախագահի այդ հայտարարությունը լայն արձագանք է գտել սոցիալական կայքերում: Ոմանք կարծիք են հայտնել, որ արդյոք նախագահն իրավունք ո՞ւնի հեգնանքով խոսել երկրի համար կարևոր հարցի մասին: Թրամին հակառակ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ֆիլիպիններում հակադարձել է Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թվաքանակը պակսեցնելու Մոսկվայի որոշմանն, ասելով ՝ Վաշինգտոնը պատասխանելու է այդ քայլին: Վաշինգտոնը սեպտեմբերին է որոշելու Մոսկվայի քայլին պատասխանելու եղանակը:
«Ղոդս»
Չինաստան.«Թրամփը պետք է զերծ մնա կորեական թերակղզին լարվածության մատնելու քայլերից»
Չինաստանի նախագահը Դոնալդ Թրամփին կոչ է արել զերծ մնալ քայլերից, որոնք լարվածություն են հարուցելու կորեական թերակղզում:
ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Շի Ջին Պինգը Դոնալդ Թրամփին կոչ է արել խուսափել քայլերից , որոնք ավելի են հասունացնելու կրքերը ՝ կորեական թերակղզում:
Չինաստանի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ անհրաժեշտ է խաղաղ լուծում գտնել Հյուսիսային Կորեայի հետ խնդիրները կարգավորելու համար, հակառակ դեպքում, հավանաբար բախումները լինելու են երրորդ աշխարհամարտի սկիզբը: