Մամուլի տեսություն 15-08-2017
ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի դեմ , կհաղթի Չինաստանը
«Ռեսալաթ»
Կատալոնիայի անկախության կանչը
Իսպանիայից Կատալոնիայի անկախացումն այդ շրջանի բնակիչների գլխավոր պահանջն է: Իսպանիայից Կատալոնիայի անկախության կողմնակիցների ցույցերը կայացել են Բասկերի երկրում՝ ձախակողմյան կուսակցության կազմակերպմամբ: Ցույցի մասնակիցներից ՝ Մադելին Օկինիան Մադրիդի կենտրոնական իշխանությունից պահանջել է Կատալոնիային և Բասկերի երկրին թույլ տալ օգտվել ինքնորոշման իրավունքներից: Ցույցերն այնպիսի պայմաններում են կայացել, երբ ցուցարարները պահանջում են ազատ արձակել «Աթա» խմբի կալանավորներին, որոնք պայքարում են Իսպանիայից անկախության համար:
Կատալոնիան տարիներ շարունակ պայքարել է ՝ Իսպանիայից անկախանալու համար: 2014 թվականի նոյեմբերի 9-ին Կատալոնիայի ժողովրդի 80 տոկոսը մասնակցելով հանրաքվեին, քվեարկել են Իսպանիայից անկախության օգտին: Ի հարկե Իսպանիայի կառավարությունն անօրինական է գնահատել այդ հանրաքվեն : Այս տարվա հունիսին Կատալոնիայի առաջնորդը հայտարարեց, որ 2017 թվականի հոկտեմբերի մեկին անկախության միակողմանի հանրաքվե է անցկացվելու: Այդ որոշումն արժանացել է Մադրիդի պետայրերի քննադատությանը: Ամեն դեպքում, Կատալոնիայի ցույցերը վկայում են այն մասին, որ շրջանի բնակիչները պնդում են անկախության պահանջի վրա:
«Համշահրի»
Թուրքիան մտահոգված է Սիրիայում պատերազմի բռնկմամբ
Անկարայի պետայրերն այս օրերին ձեռքը պահել են ձգանի վրա , սակայն միաժամանակ մտահոգված են պատերազմի բռնկմամբ:
Թուրքիայի ղեկավարների համոզմամբ, սիրիական պատերազմն առավել վտանգավոր է , քան երբևէ: Կիրակի օրը Ստամբուլում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կողմից դանակահարվել ու սպանվել է թուրք մի ոստիկան: Իսկ Բորկինաֆասոյում Ալ-Ղաիդային կից խմբի անդամները հարձակվել է թուրքական մի ճաշարանի վրա:
Վերջերս Իդլիբում ծավալվել է Ալ-Նուսրա ճակատի ներթափանցումը: Թուրքիայի կառավարությունը հայտարարել է, որ Սիրիայի հետ սահմանամերձ գոտում մեծացնելու է անվտանգության միջոցառումները: Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ նոր օպերացիան վկայում է Թուրքիայի անվտանգության դեմ ուղղված սպառնալիքի մասին: Նրա խոսքերը ռազմական քայլերի մասին նախազգուշացում են գնահատվում: Նա հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ցանկացած քայլի դիմել ՝ երկրի սահմաններից ներս և արտերկրում անվտանգությունը պահպանելու համար:
«Ալիք»
Թուրքիայում իշխող ԱԶԿ-ն 16 տարեկան է. ինչպես փոխվեցին Էրդողանն ու Թուրքիան 2002-ից ի վեր. DW-ի անդրադարձը
Նախկինում իսլամական ուղղվածությամբ բանաստեղծություն ընթերցելու համար բանտարկված, իր իսկ խոսքով՝ դուստրերին գլխաշոր կրելու պատճառով Թուրքիայի համալսարաններ գրանցել չկարողացած Ստամբուլի նախկին քաղաքապետ, այժմ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքական աննախադեպ վերելքը սկսվեց 2002թ.-ի խորհրդարանական ընտրություններում հաղթանակով: Գրում է «tert.am»-ը:
Ուղիղ 16 տարի առաջ Էրդողանի հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը խորհրդարանական մեծամասնությամբ եկավ իշխանության:
Ինչպես գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը, 16 տարի առաջ Էրդողանի ու նրա կուսակցության աննախադեպ վերելքի հարցում էական դեր խաղացին նաև Արևմուտքի հետ լավ հարաբերությունները:
Ի սկզբանե բազմաթիվ ժողովրդավարական բարեփոխումներ, որոշակի խոսքի ազատություն բերած և Եվրոպային է՛լ ավելի մոտ Թուրքիայի հեռանկար ստեղծող ԱԶԿ-ն, սակայն, այսօր անազատության, իսլամիզմի և բռնապետական կարգերի խորհրդանիշ է դարձել ոչ միայն Թուրքիայում, այլև Եվրոպայում:
Թուրքիայի գծով հայտնի գերմանացի փորձագետ Ուդո Ստեյնբախը լրատվամիջոցի հետ զրույցում խոստովանել է, որ տարիներ առաջ ինքն էլ Էրդողանի երկրպագուներից էր: Ավելին՝ այն ժամանակ նա չէր կարողանում հասկանալ իր այն թուրք ընկերներին, որոնք պնդում էին, թե Էրդողանը գառան դիմակով գայլ է:
«Շարղ»
Մադուրոյի որդին սպառնացել է ԱՄՆ-ին
Վենեսուելայի նախագահի որդի ՝ Էրնեստո Մադուրոն հակադարձել է Վենեսուելայի դեմ ռազմական քայլեր անելու Դոնալդ Թրամփի հայտարարությանը: Նա ասել է.«Եթե ամերիկացիները մուտք գործեն Վենեսուելա, ապա մենք գրավելու ենք Սպիտակ տունը: Պրն. Թրամփ , մենք հասնելու ենք Նյու Յորք և գրավելու ենք Սպիտան տունը»: Վենեսուելայի պետայրերը տեղեկացրել են մի ռազմաբազայի դեմ հարձակման առնչությամբ այդ երկրի 18 բանակայինների ու շարքային քաղաքացիների ձերբակալման մասին: Պաշտոնյաները հայտարարել էին, որ նրանցից մեծ քանակությամբ գողացված զենքեր են հայտնաբերվել:
lragir.am
ԱՄՆ-ն ավելի պատրաստակամ է ներգրավվել Հարավային Կովկասում
ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմին հաջորդող վարչակազմը, լինի երեք ու կես, թե՝ յոթ ու կես տարի անց, շատ ավելի կասկածամիտ քաղաքականություն կվարի Ռուսաստանի նկատմամբ եւ ավելի պատրաստակամ կլինի ներգրավվել Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասել է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինը.
«Դա նշանակում է պատրաստակամություն՝ ԱՄՆ-ի կողմից ամրապնդելու համար կապերը Ադրբեջանի եւ Վրաստանի եւ նույնիսկ՝ Հայաստանի հետ, եթե ԱՄՆ-ի հայ համայնքը ճիշտ քաղաքականություն վարի»:
Ռուբինի խոսքով, ԱՄՆ-ում Ռուսաստանի նկատմամբ կասկածանքն ամրապնդվել է երկրի բոլոր քաղաքական մակարդակներում, ինչն ակնհայտ քաղաքականության փոփոխության ազդանշան է.
«Առաջին անգամ բազմաթիվ հանրապետականներ ու բազմաթիվ դեմոկրատներ միասնական են, երբ հարցը վերաբերում է Ռուսաստանին»:
Առջեւում, Մայքլ Ռուբինի խոսքով, Սառը պատերազմի հեռանկարն է, որը դեռեւս դանդաղեցնում է Դոնալդ Թրամփի վարչակազմի առկայությունը:
Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով, առաջիկայում առավել հավանական է, որ թե՛ Միացյալ Նահանգները եւ թե՛ Ռուսաստանը փորձեն սերտացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Սակայն, այստեղ կան լուրջ խնդիրներ.
«Ադրբեջանը գիտակցում է Արեւմուտքի հետ հարաբերությունների կարեւորությունը անվտանգության եւ տնտեսական բարգավաճման համար, սակայն այն ունի խնդիրներ, որովհետեւ չի հավատում ժողովրդավարությանը եւ չի կիրառում ժողովրդավարություն»:
Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների քաղաքականության փոփոխության մասին, վերլուծաբանների կարծիքով, արդեն իսկ վկայում է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի վերջին այցը Վրաստան, որտեղ նա ելույթ ունեցավ տարածաշրջանի երեք երկրների զինվորականների առջեւ.
news.am
Վերլուծաբան․ ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեայի դեմ , կհաղթի Չինաստանը
Հյուսիսային Կորեայի շուրջ այսօրվա իրավիճակը հիշեցնում է 1962-ի կուբայական ճգնաժամը։ Սակայն այն իրավիճակն ուներ այսօրվա իրողությունների համեմատ մեկ մեծ առավելություն ուներ Ջոն Քենեդին, Նիկիտա Խրուշչովն ու Ֆիդել Կաստրոն սթափ դատող, ողջամիտ արարածներ էին։ Նույնը չի կարելի ասել Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված ճգնաժամի երկու գլխավոր հերոսների՝ Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի մասին։ Այս մասին Huffington Post –ում գրում է The American Prospect ամերիկյան ամսագրի խմբագիր, լրագրողՌոբերտ Կութթները։
Նրա խոսքով, ԱՄՆ-ն հնարավոր է ունի զինանոց, որպեսզի կատարի Թրամփի սպառնալիքն ու «կրակ ու բարկություն» թափի Հյուսիսային Կորեայի գլխին, բայց Կիմի տրամադրության տակ են միլինավոր հարավակորեացիներ, որոնք կսպանվեն մինչեւ Կիմին չեզոքացնելը։ «Փոխադարձ այս խաղում սթափ դատող կողմը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինն է։ Հյուսիսկորեական տնտեսությունը զգալիորեն կախված է Չինաստանից, բայց Չինաստանը դեռ չի դրսեւորել իր տնտեսական լծակները Կիմի նկատմամբ օգտագործելու ձգտում»,- գրում է վերլուծաբանը։
Նրա խոսքով՝ Չինաստանը բարդ խաղ է խաղում, որտեղ նրա անվտանգության շահերը չեն պահանջում արմատական փոփոխություններ Կորեական թերակղզում աշխարհքաղաքական ստատուս քվոյի հարցում, քանի որ Պեկինի տնտեսական շահերը պահանջում են, որ ԱՄՆ-ն չկարողանա պատասխանել մտավոր սեփականության սիստեմատիկ գողությանը, որը զգալիորեն վնասում է ԱՄՆ-ի տնտեսությանը։ Խնդիրն այն է, որ Չինաստանը իր ձեռքերում է պահում խաղաքարտերի մեծ մասը։ Եթե Չինաստանին հաջողվի Կիմին հորդորել հրաժարվել հրթռների արձակումից, Թրամփը պարտավոր կլինի ընդունել գործարքի համար Պեկինի պայմանները։
Ըստ հոդվածագրի՝ այս իրավիճակում ԱՄՆ-ից պահանջվում է զգուշավորություն, այլ ոչ թե Թրամփի իմպուլսիվ պահվածքը։
«Կիմի սպառնալիքներն օգտակար են Չինաստանի համար, քանի որ դրանք ուժեղացնում են Վաշինգթոնի վրա Չինաստանի ազդեցության լծակները ՝ որպես Պեկինի օգնության համար ենթադրվող գին։ Չինաստանը պատճառներ չունի չափից արագ զսպել Կիմին կամ էլ չափից համեստ գին պահանջել դրա դիմաց»,- գրում է Քութները ։
«Հնարավոր է Թրամփը կհասկանա, որ Հյուսիսային Կորեայի հետ աղետալի պատերազմից խուսափելու գինն այն է, որ ԱՄՆ-ն աստիճանաբար դառնում է Չինաստանի հաճախորդ երկիրը»,- եզրակացնում է հոդվածագիրը՝ հավելելով, որ միջուկային զենքի գործածման հավանականությունն այսօր ավելի լուրջ է, քան երբեւէ՝ 1962-ի հոկտեմբերից հետո։