Դալայ-լաման երազում է, որ ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանը տեղափոխվի Մոսկվա
https://parstoday.ir/hy/news/world-i69926-Դալայ_լաման_երազում_է_որ_ՆԱՏՕ_ի_շտաբ_բնակարանը_տեղափոխվի_Մոսկվա
Դալայ-լամա XIV-ը հայտարարել է, որ երազում է այն մասին, որ ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանը տեղափոխվի Մոսկվա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2017 08:43 Asia/Tehran
  • Դալայ-լաման երազում է, որ ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանը տեղափոխվի Մոսկվա

Դալայ-լամա XIV-ը հայտարարել է, որ երազում է այն մասին, որ ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանը տեղափոխվի Մոսկվա։

Այս մասին նա ասել է «Կոմերսանտ»-ի հետ հարցազրուցում՝ հավելելով, որ նման իրադարձությունը թույլ կտա Ռուսաստանի և ԱՄՆ-ի բնակիչներին մերձենալ։

Անցած շաբաթ Նյու Դելիում անցկացվել է Տիբեթի բուդդիստների հոգևոր առաջնորդի առաջին երկխոսությունը ռուս նեյրոգիտնականների հետ։ Հիմնական թեման եղել է «Գիտակցության բնույթը»։

Դալայ-լամայի խոսքով՝ Ռուսաստանը կարող է իրական կամուրջ լինել Արևելքի և Արևմուտքի միջև։

«Իմ երազանքն է, որպեսզի ՆԱՏՕ-ի շտաբ բնակարանը տեղափոխվի Մոսկվա։ Ռուսական մտածողության մեջ ՆԱՏՕ-ն թշնամական ուժի խորհրդանիշ է։ Եթե դաշինքի գրասենյակը հայտնվի Մոսկվայում, հոգեբանորեն բոլորի համար հեշտ կլինի, կառաջանա զգացողություն, որ դուք և ամերիկացիները միասին եք։ Վախենում եմ, որ նման առաջարկից հետո ինձ Ամերիկա չեն թողնի»,-հավելել է նա։

1in.am