Մամուլի տեսություն 16-08-2017
https://parstoday.ir/hy/news/world-i69940-Մամուլի_տեսություն_16_08_2017
Իսլամական խորհրդարանում շարունակվում է Ռոհանիի կառավարության ներկայացրած նախարարների արժանավորության քննարկումը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2017 12:58 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  16-08-2017

Իսլամական խորհրդարանում շարունակվում է Ռոհանիի կառավարության ներկայացրած նախարարների արժանավորության քննարկումը

Այս կարևոր թեմային է անդրադարձել իրանական այսօրվա մամուլը:

Իրանի նախագահի առաջին տեղակալ ՝ Էսհաղ Ջահանգիրին ասել է.«12-րդ կառավարությունը պատրաստ է իրականացնել իր խոստումները»:

 

«Ջամե Ջամ»

Իրանը պատասխանելու է ԻԼԻՊ-ին

 

Իսլամական հեղափոխության Պահակազորի խոսնակն ասել է.-« «Նահատակ ՝ Մոհսեն Հոջաջիի սպանության համար , իսլամական հեղափոխության Պահակազորը հակահարված է տալու»:

Իսլամական հեղափոխության Պահակազորի խոսնակ ՝ գեներալ Ռամազան Շարիֆիը սակայն չի հաստատել «Ալ-Մայադին» հեռուստատեսության հաղորդած լուրն այն մասին, որ Իսլամական Պահակազորն արյունալի վրեժ է առնելու:

 

«Համշահրի»
Եվրոպայում սաուդական անհետացած արքայազները

 

Այն օրվանից, երբ 1932 թվականին Աբդոլազիզ Բեն Սաուդը ձևավորեց Արաբիա երկիրը, այդ երկրի ղեկավարներն ապացուցել են, որ երբեք չեն հանդուրեժլ հակառակ կարծիքը ՝ նույնիսկ եթե դա հնչի ընտանիքի ներսում: Առ այսօր եվրոպայում բնակվել են սաուդցի երեք արքայազներ , որոնք վերջին երկու տարիներին անհետացել են և նրանց մասին ոչ մի տեղեկություն չկա: Բրիտանական «Բի Բի Սի» գործակալությունն այդ մասին հաղորդում է եթեր տվել:

Ըստ բրիտանական գործակալության հաղորդման, հիշյալ արքայազները պահանջել են բարեփոխել երկրի քաղաքական դաշտը: Նրանք եղել են ընդդիմադիրներ: Անհետացած սաուդցի արքայազներն առևանգվել են, ապա գաղտնի կերպով երկիր են վերադարձվել: Ավելի վաղ, «Գարդիան» օրաթերթը ևս այդ մասին հոդված էր հրապարակել, որին ՝ հակառակ առկա փաստերի , եվրոպացի պետայրերը ուշադրություն չդարձրեցին :

 

 

«Ալիք»

Հուսով ենք, որ նախագահները կորոշեն առաջին իսկ հարմար առիթի դեպքում հանդիպել. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ

 

2017թ.  մարտին Բաքու, Երևան և Ստեփանակերտ կատարած իրենց վերջին այցի ժամանակ համանախագահները հստակ ուղերձով վերահաստատեցին իրենց խորը մտահոգությունը շփման գծում վերջին միջադեպերի վերաբերյալ՝ կոչ անելով կողմերին հանդես բերել զսպվածություն իրենց հռետորաբանության մեջ ու գործողություններում: Tert.am-ի հարցերին այսպես է պատասխանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը:

«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ներկայացրեցին իրենց դիրքորոշումը հրադադարի ամրապնդման և թշնամանքի հետագա սրումից խուսափելու վերաբերյալ համանախագահների ներկայացրած առաջարկների վերաբերյալ և փաստեցին իրենց հանձնառությունը քաղաքական լուծման նպատակով բանակցային գործընթացը շարունակելու մասին»,- ներկայացրել է ամերիկացի համանախագահը:

Tert.am-ը Ռիչարդ Հոգլանդից հետաքրքրվել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասինարդյոք արդեն առարկայակա՞ն են դարձել հանդիպման մասին խոսակցությունները, ե՞րբ և որտե՞ղ է հավանական հանդիպումը, հակամարտության կողմերից ո՞ր մեկն է խոչընդոտում հանդիպման կայացմանը:

 

 

tert.am

Թուրքիայում շարունակում է կալանավորված մնալ Գերմանիայի 11 քաղաքացի

 

Թուրքիայում կալանավորված Գերմանիայի քաղաքացիների թիվը ներկայում 11 է, այս հարցը շարունակում է մնալ թուրք-գերմանական հարաբերություններում լարվածության գլխավոր պատճառներից մեկը, գրում է թուրքական diken.com.tr կայքը:

Հայտնի է, որ 2016թ.-ի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից ի վեր Թուրքիայում ահաբեկչական խմբավորումների հետ կապերի համար մեղադրվել ու կալանավորվել է Գերմանիայի 20 քաղաքացի, նրանցից ոմանք պայմանականորեն ազատ են արձակվել:

11 կալանավորվածներից Դավիդ Բրիտչն ուխտագնացություն է ցանկացել իրականացնել և ոտքով հասնել Գերմանիայից Երուսաղեմ: Մինչդեռ Թուրքիայում Սիրիայի սահմանն անցնելիս ձերբակալվել է:

Կալանքի տակ գտնվողների թվում կան նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններ, ինչպես նաև գերմանական DW հեռուտառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել:

 

 

news.am

ԵՄ Հարավային Կովկասի հատուկ ներկայացուցիչը լքում է պաշտոնը՝ հայրենիքում նոր պաշտոն ստանալու համար. ԵՄ

 

 

ԵՄ-ի Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի գծով հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Զալբերը լքում է իր պաշտոնը։ Այս մասին ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցմանը՝ հայտարարել են ԵՄ-ի մամուլի քարտուղարի գրասենյակից։

«Պարոն Զալբերը լքում է իր պաշտոնը՝ հայրենի երկրում՝ Գերմանիայում նոր լիազորություններ ստանձնելու համար»,-նշվում է հայտարարությունում։

Մամուլի քարտուղարի հայտարարությունում ասվում է, որ նոր հանձնակատար նշանակելու գործընթացը շարունակվում է, եւ արդյունքները կհայտարարվեն սահմանված կարգով։

 

 

araratnews.am

Մակրոնն Էրդողանին իր անհանգստությունն է հայտնել ֆրանսիացի ուսանողի ձերբակալության վերաբերյալ

 

 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձել է Թուրքիայում ֆրանսիացի ուսանող Լուպ Բուրոյի ձերբակալությանը:

Ըստ «Demokrathaber» լրատվական կայքի՝ զրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը նշել է, որ անհանգստացած է ուսանողի կալանավորմամբ :

Մակրոնը հույս է հայտնել, որ Բուրոյին հնարավորություն կտրվի վայրկյան առաջ իր հայրենիք վերադառնալ:

Ըստ աղբյուրի՝ կողմերը պայմանավորվել են հաջորդ շաբաթ թեմայի վերաբերյալ ևս մեկ զրույց ունենալ:

 

Աղբյուր` Ermenihaber.am

 

 

Lragir.am

ԱՄՆ-ը 2009 թվականից հետո առաջին անգամ Եգիպտոսի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի

 

ԱՄՆ-ն այս տարի վերջին ութ տարվա ընթացքում Եգիպտոսի հետ համատեղ «Պայծառ աստղ» (Bright Star) զորավարժություններ կանցկացնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում կատարելով  CNN հեռուստաընկերությանը:

Հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ զորավարժություններում, որոնք ավանդաբար անց են կացվել երկու տարին մեկ անգամ, այս անգամ ներառված կլինեն համեմատաբար ոչ մեծ քանակությամբ ԱՄՆ-ի զինծառայողներ՝ շուրջ 200 մարդ:

Սա կլինի ամերիկա-եգիպտական առաջին համատեղ զորավարժությունը 2009 թվականից հետո: Այն ժամանակ ԱՄՆ-ի կողմից դրան մասնակցել են շուրջ 1,3 հազար զինծառայողներ:

2011 թվականին «Պայծառ աստղ» զորավարժությունը որոշվել էր չանցկացնել Եգիպտոսում քաղաքական անկայունության պատճառով:

 

«Շարղ»
Չինաստանը նախազգուշացրել է Թրամփին

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը մի փաստաթուղթ է ստորագրել, ըստ որի ՝ այդ երկրի առևտրական ներկայացուցչին լիազորություն է տրվում հետաքննել Չինաստանի առևտրական դիրքորոշումը , սկսելով այդ երկրի տեխնոլոգիական փոխանակման նման հեղինակային իրավունքների շուրջ ուսումնասիրումը: ԱՄՆ-ի հայտարարությամբ, Չինաստանի տնտեսական քաղաքականությունը վնասել է ամերիկացիների աշխատանքին ու եկամտին: ԱՄՆ նախագահի այդ քայլից հետո, Չինաստանի առևտրի նախարարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է հարգի իրողությունը ՝ որդեգրելով հեռատեսական քաղաքականություն:

 

Այս նույն թեմայով «Ջոմհուրի էսլամի» օրաթերթը գրել է

Չինաստան.«Եթե ԱՄՆ-ը վնասի մեր շահերին, մենք հանգիստ չենք նստելու»

 

Չինաստանի պետայրերն ԱՄՆ-ին զգուշացրել են, որ Վաշինգտոնի միակողմանի քայլերից տուժելու են երկու երկրի հարաբերությունները, ինչից հետո, Պեկինը հանգիստ չի մնալու:

Տարբեր աղբյուրներ տեղեկացնում են, որ ԱՄՆ-ը փորձում է այդպիսով չինաստանին ճնշել ՝ կորեական թերակղզու հարցն անհապաղ կարգավորելու համար, սակայն այդ քաղաքականությունն ոչ մի արդյունք չի ունենալու:

Չինաստանի կառավարության խոսնակը զգուշացրել է , որ կողմերի շահերից չեն բխում ագրեսիվ քայլերը, իսկ ԱՄՆ-ին նա խորհուրդ է տվել հարգել մյուս երկրների իրավունքները և փորձել խնդիրները լուծել բնականոն եղանակով: