Մամուլի տեսություն 17-08-2017
Իրանի նախագահ.«ՀԳՀԾ-ն բխում է բոլոր երկրների շահերից»
«Էբթեքար»
Իրանի նախագահ.«ՀԳՀԾ-ն բխում է բոլոր երկրների շահերից»
ԻԻՀ նախագահին իրենց հավատարմագրերն են հանձնել Թեհրանում Ուրուգվայի, Սերբիայի և Ավստրիայի դեսպանները: Նախագահ Հասան Ռոհանին նաև հանդիպել է Ֆրանսիայում Իրանի դեսպանին:
Դեսպանների հետ հանդիպման զրույցի առանքն են եղել համագործակցությունների զարգացումը, Միջուկային համաձայնությունը և տնտեսական ու մշակութային հարաբերությունները:
Թեհրանում Ուրուգվայի դեսպանի հետ հանդիպմանը, նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է գիտական ու տեխնոոգիական բնագավառներում երկու երկրի միջև համագործակցության առկա մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը: Իրանի նախագահը հույս է հայտնել, որ կողմերն իրենց կապերն ընդկայնելու են ՝ ի նպաստ երկու երկրի ժողովուրդների շահերին:
Անդրադառնալով ՀԳՀԾ-ին, Իրանի նախագահը համոզմունք է հայտնել, որ միջուկային համաձայնությունը շահեկան է բոլոր երկրների համար:
«Ալիք»
Խիստ կարևորում եմ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը. Կարայանը հանդիպել է Իրանի նախագահի խորհրդականի հետ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն օգոստոսի 16-ին հանդիպել է ԻԻՀ նախագահի խորհրդական, Առևտրական ազատ գոտիների համադրման խորհրդի քարտուղար Աքբար Թորքանի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում է «yerkir.am»-ը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար և նշել, որ լիահույս է, որ այն էլ ավելի կամրապնդի Հայաստանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները:
«Ես խիստ կարևորում եմ հայ-իրանական տնտեսական հարաբերությունների զարգացումը և այսօր մեծ սիրով կքննարկեմ առկա ներուժի իրացման հնարավորություններ».,նշել է Սուրեն Կարայանը:
Աքբար Թորքանը շնորհակալություն է հայտնել նախարարի ջերմ ընդունելության համար: նա նշել է, որ մտադիր են ծանոթանալ հայաստանի զարգացման երկարաժամկետ ծրագրերին և քննարկել հայաստան-Իրան տնտեսական համագործակցությունը:
armenpress.am
Սիրիայում զինյալների պահեստներում գտել են թունավոր նյութեր ԱՄՆ-ից եւ Բրիտանիայից
Թունավոր նյութերը, որոնք գտնվել են զինյալների կողմից լքված զինապահեստներում, վկայում են, որ դրանք Սիրիայում ահաբեկիչներին են հասցվել ԱՄՆ-ից եւ Բրիտանիայից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ Միքդադը Դամասկոսում կայացած մամուլի ասուլիսում:
«Բոլոր գտնված հատուկ միջոցներն իրենցից ներկայացնում են ձեռքի նռնակներ եւ նռնականետերի հեծաններ, որոնք հանդերձված են CS եւ CN թունավոր նյութերով… Հայտնաբերված քիմիական զինամթերքն արտադրել Է Federal Laboratories ընկերությունն ԱՄՆ-ի տարածքում… Իսկ թունավոր նյութերն արտադրել են Cherming Defence UK (Բրիտանիա) եւ NonLethal Technologies (ԱՄՆ) ընկերությունները»,- ասել Է Միքդադը:
panorama.am
Սաակաշվիլին մտադիր է Ուկրաինա վերադառնալ սեպտեմբերի 10-ին
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է Ուկրաիանա վերադառնալ սեպտեմբերի 10-ին: Այդ մասին նա հայտարարել է ֆեյսբուքյան իր էջում:
«Ես կվերադառնամ Ուկրաինա: Ես կգամ սեպտեմբերի 10-ին: Կգամ Լեհաստանից, «Կրակովեց» անցակետով»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով Սաակշվիլին զրկվել էր Ուկրաինայի քաղաքացիությունից:
tert.am
Ֆրանցիսկոս պապը քահանաների կողմից երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունները «բացարձակ գարշանք» է անվանել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոր գրքի նախաբանում անդրադարձել է Հռոմեական կաթոլիկ եկեղեցու քահանաների կողմից երեխաների նկատմամբ իրականացվող սեռական բռնությանն ու ոտնձգություններին՝ այդ երևույթը որակելով որպես «բացարձակ գարշանք»:
Ինչպես նշում է The Guardian-ը, նախաբանը վերաբերում է շվեյցարացի Դենիել Պիտեի գրքին, որում հեղինակը պատմում է 8 տարեկանում քահանայի կողմից բռնաբարվելու դաժան փորձի մասին:
«Հա՛յր, ես ներում եմ քեզ. բռնության ենթարկված, բայց չկոտրված» (Father, I Forgive You: Abused But Not Broken) վերնագրով գրքի նախաբանում կաթոլիկների հոգևոր առաջնորդը ևս մեկ անգամ ընդգծել է, որ երեխաների նկատմամբ սեռական բռնությունը Եկեղեցու ուսմունքներին հակասող սարսափելի մեղք է:
Պոնտիֆիկոսը նշել է, որ բռնության ենթարկված և հատկապես դրա պատճառով ինքնասպան եղած երեխաների ճակատագիրը ծանրացել է իր հոգու վրա:
Միևնույն ժամանակ, Պապը գովել է Պիտեին նման ցավի մասին բարձրաձայնելու քաջության համար: Պոնտիֆիկոսին առանձնապես հուզել է այն փաստը, որ 4 տարի տևած կանոնավոր բռնաբարություններից ու սեռական այլ ոտնձգություններից տուժած տղամարդը 44 տարի անց իր մեջ ուժ է գտել ներել քահանային:
armedia.am
Մերկել. Գերմանիան չի ընդլայնելու Թուրքիայի հետ մաքսային միությունը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան չի ընդլայնելու Թուրքիայի հետ մաքսային միությունը, հայտնում է true-news.info-ն։
«Ամեն դեպքում հիմա մենք չենք ընդլայնելու Թուրքիայի հետ մաքսային միությունը։ Խորացման մասին խոսք անգամ լինել չի կարող»,- ասել է Մերկելը։
Նշենք, որ հուլիսին Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը նույնպես շեշտել է, որ անհնար է համարում ներկա իրավիճակում շարունակել ԵՄ-ի ու Թուրքիայի միջև բանակցությունները մաքսային միություն ստեղծելու մասին:
«Ջոմհուրի էսլամի»
ՌԴ ԱԳ նախարար.«Իրանի հրթիռային ծրագրում արգելք չկա»
Սերգեյ Լավրովը միակողմանի, անպատասխանատու քայլէ գնահատել ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները : Լավրովի ասածով, Իրանի հրթիռային ծրագրում արգելք չկա:
ՌԴ ԱԳ նախարարն ասել է.«Հուսով եմ Իրանը չի հրաժարվի Միջուկային համաձայնությունից և Վաշինգտոնը չի շրջանցի իր պարտավորությունները:
Սերգեյ Լավրովը ներքին հարց է որակել Իրանի հրթիռային զարգացման բյուջեի հավելումը:
«Իրան»
Ալ-Էբադի.«Իրաքից Քուրդստանի անկախությունը մեզ համար շահեկան չէ»
Իրաքում ներքին քաղաքական լարվածությունը սրվել է : իրաքի կառավարությունը, նաև Անկարան ու Թեհրանը դեմ են այդ երկրի Քուրդստանի շրջանի անկախության հանրաքվեի անցկացման որոշմանը:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Մասուդ Բարզանիի հրամանով Իրաքի Քուրդստանից մի պատվիրակություն է մեկնել Բաղդադ ՝ Իրաքի պետայրերի հետ սեպտեմբերի 25-ին սպասվող անկախության հանրաքվեի մասին բանակցելու նպատակով: Պատվիրակությունը հանդիպել է Իրաքի նախագահի, վարչապետի և ազգային կոալիցիայի ղեկավարի հետ:
Իրաքի վարչապետ՝ Հեյդար Ալ-Էբադին ասել է.«Սահմանների վերագծումն աղետի է հանգեցնելու և Քուրդստանի անկախացումը չի բխում մեր շահերից: Ցավալի է , որ հանրաքվեն անց է կացվելու ԻԼԻՊ-ի դեմ պայքարում մեր հաջողությունից հետո»:
panorama.am
Չավուշօղլու. Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեն կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է Իրաքի հյուսիսում քրդական ինքնավար շրջանի իշխանությունների՝ անկախության հանրաքվե անցկացնելու որոշումը:
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Չավուշօղուն նշել է, որ հանրաքվեն կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ.
«Երբ Իրաքում այսքան խնդիրներ կան, անկախության հանրաքվեի անցկացումը երկրում իրավիճակը կվատթարացնի, կհասցնի քաղաքացիական պատերազմի»:
Նշվում է, որ Թուրքիան գործընթացի սկզբից ի վեր դեմ է արտահայտվել այս հանրաքվեի անցկացմանը:
Իրաքյան Քուրդսիտանի իշխանությունները մտադիր են հանրաքվեն անցկացնել սեպտեմբերի 25-ին: