Հարավային Կորեան հյուսիսային հարևանին երկկողմ բանակցությունները վերսկսելու կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/world-i70010-Հարավային_Կորեան_հյուսիսային_հարևանին_երկկողմ_բանակցությունները_վերսկսելու_կոչ_է_արել
Կորեական թերակղզու ճգնաժամը կարգավորելու նպատակով, պաշտոնական Սեուլը Փխենյանին կոչ է արել վերսկսել լուրջ և կառուցողական երկկողմ բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2017 13:35 Asia/Tehran
  • Հարավային Կորեան հյուսիսային հարևանին երկկողմ բանակցությունները վերսկսելու կոչ է արել

Կորեական թերակղզու ճգնաժամը կարգավորելու նպատակով, պաշտոնական Սեուլը Փխենյանին կոչ է արել վերսկսել լուրջ և կառուցողական երկկողմ բանակցությունները:

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջաե Ինը հինգշաբթի օրը հայտարարել է.«Եթե Հյուսիսային կորեան պատրաստ լինի, կողմերը կարող են սկսել սահմանային ու անվտանգության բանակցությունները»:

Հարավային Կորեայի նախագահը նաև նշել է , որ կանխելու է կորեական թերակղզում պատերազմի բռնկումը:

Օգոստոսի 17-ին, հարավային Կորեայի Միասնության նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է.«Հարավային Կորեան Հյուսիսային Կորեայի նկատմամբ ոչ թշնամական քաղաքականություն է որդեգրել, ոչ էլ մտադիր է կործանել Փխոնյանի վարչակազմին»:

Վերջին օրերին Դոնալդ Թրամփի ռազմամոլական դիրքորոշման պատճառով, սրվել է ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև լարվածությունը: