Մամուլի տեսություն 18-08-2017
Ահաբեկչական հարձակում ՝ Բարսելոնայում
Իրանական մամուլն այսօր հիմանականում անդրադարձել է Իսպանիայում նախօրեին տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը:
«Ալիք»
Ահաբեկչական հարձակում ՝ Բարսելոնայում
Օգոստոսի 17-ին, Բարսելոնայի Ռամբլա կենտրոնական հետիոտն փողոցում, մինիվեն տեսակի մեքենան վրաերթի է ենթարկել մարդկանց ամբոխին:
Բարսելոնայի ոստիկանությունը տեղի ունեցած վրաերթը որակել է որպես ահաբեկչություն:
Միջադեպի հետևանքով տուժել է ավելի քան 80 մարդ, որոնց թվում են եղել տասնյակից ավելի զոհերի: Իսկ վիրավորների թիվը գերազանցում է 60-ր: Փակվել են մետրոյի կայարանն ու խանութները:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարորդը լքել է մեքենան և ոտքով հեռացել ենթադրյալ հանցակցի հետ, որը թաքնվելիս է եղել «Ստամբուլի բույրեր» կոչվող թուրքական ռեստորանում, որը տեղակայված է »Լա Բոկերիա» հայտնի շուկայում:
Նշենք, որ Լա Ռամբլան համարվում է Բարսելոնայի զբոսաշրջային հատվածի սիրտը, որտեղ բազմաթիվ այցելուներ են զբոսնում:
«Համշահրի»
Ահաբեկչական հարձակում ՝ Բարսելոնայում
Մինիվեն մեքենան մխրճվել է Բարսելոնայում զբոսաշրջիկների մեջ ՝ վրաերթի ենթարկելով նրանց: Ոստիկանությունը հաստատել է , որ հարձակումը եղել է ահաբեկչական: Քաղաքային ոստիկանության հայտարարությամբ, վիրավորվել են 17 հոգի: Իսկ տեղական լրատվամիջոցների տվյալներվ, զոհվել է 13 մարդ:
«Ջամե Ջամ»
ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձել է Բարսելոնայի հարձակման պատասխանատվությունը
Ըստ ԶԼՄ-ների տեղեկացման, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն իր վրա վերցրել իսպանիայում անցյալ օրը տեղի ունեցած ահաբեկչական հարձակման պատասխանատվությունը:
Իսպանիայի RTVE հեռուստաընկերության հաղորդմամբ, ձերբակալվել է դեպքի կասկածյալներից մեկը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է այդ ահաբեկչական հարձակումը:
«Ջոմհուրի էսլամի»
Ֆրանսիայի նախագահ.«Ասադին փոխարինող այլ տարբերակ չկա»
Թուրքիայի նախագահի հետ ունեցածհեռախոսազրույցում, Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Սիրիայի նախագահ ՝ Բաշշար Ասադին փոխարինող տարբերակ չկա:
Էմանուել Մակրոնը և Ռեջեբ Թայիբ Էրդողանը քննարկել են Սիրիայի ճգնաժամի կարգավորման ուղիները:
Մակրոնն ի դեպ հայտարարել է ճգնաժամի կարգավորմանն ուղղված իր երկրի պատրաստակամության մասին : «Աահաբեկչության դեմ պայքարը Ֆրանսիայի գերակայություններից մեկն է»-ավելացրել է Էմանուել Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահի համոզմամբ, Բաշշար Ասադի համար օրինական փոխարինող դեմք չկա և իշխանությունից նրա հեռացմամբ պայմանավորված չէ Սիրիայում բախումների դադարեցումը: Մակրնի խոսքերով, պաշտոնական Փարիզը ձգտում է Սիրիայում հրադադարի հաստատման, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ոչնչացմանը և սիրիական տարբեր խմբերի միջև արդյունավետ բանակցությանը:
Թեև Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ քանիդեռ Ասադն իշխանության ղեկին է , Սիրիայի ճգնաժամը չի կարգավորվելու, սակայն Մակրոնը նույն կարծիքին չէ:
aravot.am
Ահաբեկչություն Բարսելոնում. նոր մանրամասներ
Բարսելոնի զբոսաշրջային կենտրոնում՝ Ռամբլա փողոցի վրա, մեքենան մխրճվել է անցորդների մեջ: ԶԼՄ-ների տեղեկություններով զոհվել է 13 մարդ, մինչդեռ պաշտոնական տվյալների համաձայն մեկ մարդ է զոհվել, վիրավորվել՝ 32-ը, որից 10-ի վիճակը ծանր է: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ոստիկանությունը կատարվածը քննում է որպես ահաբեկչություն: Հաղորդվում է, որ մեքենայում եղել է երկու մարդ. նրանցից մեկը, ըստ ԶԼՄ-ների, թաքնվել է Luna De Istanbul ռեստորանում, երկրորդի գտնվելու վայրը հայտնի չէ: Ոստիկանությունը պարզել է, որ մեքենան վարձակալվել էր Դրիս Օուքաբիր անունով տղամարդու կողմից: Բացի այդ, ոստիկանները գտել են ևս մեկ մեքենա, որը կարող էր օգտագործվել ահաբեկիչների կողմից: Մեքենան հայտնաբերվել է Burger King ռեստորանի հարևանությամբ: Իսպանիայի ոստիկանությունը, թեև Բարսելոնի բնակիչներին և զբոսաշրջիկներին խնդրել էր տեսագրություն և լուսանկարներ չտարածել դեպքի վայրից, այնուամենայնիվ համացանցում արդեն տարածվել է կատարվածի տեսագրությունը:
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իսպանիային՝ ահաբեկչությունը հետաքննելու հարցում: «Բարսելոնի միջադեպը ահաբեկչության նշաններ ունի… ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Իսպանիային Բարսելոնի հարձակումը հետաքննելու հարցում»,- ասել է պետքարտուղարը Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Twitter-ի իր միկրոբլոգում գրել է. «Իմ մտքերը տուժածների հետ են: Մենք միասին կպայքարենք ահաբեկչության դեմ»: Կատարվածը դատապարտել է նաև ԵԱՀԿ նախագահ և Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը: «Սարսափելի տեղեկություններ են հասնում Բարսելոնից: Ես ամենակոշտ ձևով դատապարտում եմ այդ դաժան ահաբեկչական գործողությունն անմեղ մարդկանց դեմ: Իմ մտքերը տուժածների հետ են: Ահաբեկչությունը չի անցնի»,- գրել է նա Twitter-ում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
tert.am
Թուրքիան կարող է մաքսային համաձայնագիր կնքել ԵԱՏՄ-ի հետ. թուրք նախարար
Թուրքիան կարող է մաքսային համաձայնագիր կնքել Եվրասիական տնտեսական միության հետ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին՝ հավելելով, որ Թուրքիան բանակցությունների առաջարկ է ստացել ռուսական կողմից:
Ինչպես հայտնում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, թուրք նախարարը շեշտել է, որ Թուրքիան մեծ ցանկություն ունի համագործակցել ԵԱՏՄ-ի հետ՝ չվնասելով իր ու Եվրամիության միջև եղած մաքսային համագործակցությունը:
Զեյբեկչին նաև շեշտել է, որ բարեկամ Ռուսաստանին իրենք ընկալում են ոչ թե որպես մրցակից, այլ գործընկեր, որի հետ իրենք «լրացնում են միմյանց»:
news.am
Ռուսաստանն առաջին անգամ Թուրքիա Կա-32 ուղղաթիռներ կմատակարարի
Ռուսաստանն առաջին անգամ իր բազմաթիրախային «Ka-32» ուղղաթիռները Թուրքիա եւ Թաիլանդ կմատակարարի։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի մամուլի ծառայությունում։
«Ներկա դրությամբ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը տվյալ դասի եւս 8 ուղղաթիռ արտասահման մատակարարելու պայմանագիր է ստորագրել։ Ստորագրված համաձայնագրի շրջանակում՝ առաջին անգամ Թուրքիա եւ Թաիլանդ «Ka-32» կմատակարարվի»,-ասվում է հաղորդագրությունում։
Միջին բազմաթիրախային «Ka-32» դասի ուղղաթիռը նախատեսված է որոնողա-փրկարարական աշխատանքների, հրդեհներ մարելու, բեռներ փոխադրելու, հիվանդներին ու տուժածներին տարհանելու, ինչպես նաեւ պարեկավորման եւ հատուկ ծառայություններին աջակցության համար։
lragir.am
Թուրքիայի նախագահը հաջորդ ամիս կայցելի Բաքու
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաջորդ ամիս կայցելի Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Սպուտնիկ»-ը:
Էրդողանի Բաքու կատարելիք այցը նախատեսվում է սեպտեմբերի 10-11-ը:
Ադրբեջան այցելելուց բացի, Թուրքիայի նախագահը պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Հորդանան, Ղազախստան, ինչպես նաև Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ գլխավոր ասամբլեային: