ԱՄՆ-ից անկախանալու Կալիֆորնիա նահանգի ծրագիրը
Կալիֆորնիա նահանգի մի խումբ բնակիչներ նոր նախագիծ են ներկայացրել` ԱՄՆ-ի Դաշնային կառավարությունից անկախանալու համար:
Ըստ «Ֆրանս պրես» գործակալության հաղորդման, այս օրերին, երբ ԱՄՆ-ը դիմագրավում է իր քաղաքական ճգնաժամերից մեկը, Կալիֆորնիա նահանգի մի խումբ բնակիչներ նախագիծ են ներկայացրել ՝ Դաշնային կառավարությունից անկախանալու համար:
ԱՄՆ-ից Կալիֆորնիայի անկախության մասին հանրաքվեի նոր նախագծում , ներկայացվել են Calexit»-ը (California (Կալիֆորնիա) և Exit (ելք) բառերի համակցություն) և բարեփոխումների համար հիմնադիր խորհրդի ձևավորումը:
Նախագծում նշված է.«ԱՄՆ Դաշնային կառավարության և Կալիֆորնիա նահանգի միջև ներկա հարաբերությունները խոչընդոտում են այդ և մյուս նահանգների ինքնորոշման իրավունքները, ուստի անհրաժեշտ է վերանայել այդ հարաբերությունները:
Նախագծի կողմնակիցները հուսով են, որ ավելի վաղ ներկայացրած երկու նախագծերի նման, այս մեկը ևս քվեարկության է դրվելու 2018 թվականին:
40 միլիոն բնակչությամբ Կալիֆորնիան ԱՄՆ-ի ամենահարուստ նահանգներից է: Այն հանդիսանում է ԱՄՆ-ի արդյունաբերության և համակարգչային ու կիբեր ընկերությունների կենտրոնը: