Եվրոպայում հարձակումները շարունակվում են
Գերմանիայի արևմուտքում գտնվող Դյուսելդորֆում անհայտ անձը դանակի հարվածով սպանել է մի մարդու և վիրավորել մեկ ուրիշի:
«Ռաշա Թուդեյ» հեռուստակայանն ուրբաթ երեկոյան հաղորդել է, որ հարձակումն իրականացվել է Գերմանիայի Դյուսելդորֆի Վուփերթալ քաղաքում; Նշվում է, որ գրոհային անձը մի շենքում հայտնվել է ոստիկանության ուժերի պաշարման մեջ:
Գերմանիայի ոստիկանությունը հայտարարելով այն մասին, որ կասկածյալներին գտնելու համար հետախուզում է սկսվել որևէ մանրամասնություն չի հաղորդել այս հարձակման, դրա դրդապատճառների, հեղինակի կամ հեղինակների ճակատագրի, ինչպես նաև հարձակումն ահաբեկչական բնույթի լինելու մասին:
Ժամեր առաջ Ֆինլանդիայի արևմտյան Թորքո քաղաքում դանակով զինված անձը քաղաքի կենտրոնում հարձակվել է անցորդների վրա, որի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է և վեց ուրիշներ` վիրավորվել:
Հինգշաբթի օրը Իսպանիայի Բարսելոնայում, իսկ ուրբաթ օրը Ֆինլանդիայում ու Գերմանիայում իրականացված ահաբեկչական հարձակումների պատճառով ահաբեկչական հարձակումների հավելման հետ կապված, Եվրոպայում լուրջ մտահոգություն է առաջացրել :