Եվրոպայում հարձակումները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/world-i70100-Եվրոպայում_հարձակումները_շարունակվում_են
Գերմանիայի արևմուտքում գտնվող Դյուսելդորֆում անհայտ անձը դանակի հարվածով սպանել է մի մարդու և վիրավորել մեկ ուրիշի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 19, 2017 03:05 Asia/Tehran
  • Եվրոպայում հարձակումները շարունակվում են

Գերմանիայի արևմուտքում գտնվող Դյուսելդորֆում անհայտ անձը դանակի հարվածով սպանել է մի մարդու և վիրավորել մեկ ուրիշի:

«Ռաշա Թուդեյ» հեռուստակայանն ուրբաթ երեկոյան հաղորդել է, որ հարձակումն իրականացվել է Գերմանիայի  Դյուսելդորֆի Վուփերթալ քաղաքում; Նշվում է, որ գրոհային անձը մի շենքում հայտնվել է ոստիկանության ուժերի պաշարման մեջ:

Գերմանիայի ոստիկանությունը հայտարարելով այն մասին, որ կասկածյալներին գտնելու համար հետախուզում է սկսվել որևէ մանրամասնություն չի հաղորդել այս հարձակման, դրա դրդապատճառների, հեղինակի կամ հեղինակների ճակատագրի, ինչպես նաև հարձակումն ահաբեկչական բնույթի լինելու մասին:

Ժամեր առաջ Ֆինլանդիայի արևմտյան Թորքո քաղաքում  դանակով զինված անձը քաղաքի կենտրոնում հարձակվել է անցորդների վրա, որի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել է և վեց ուրիշներ` վիրավորվել:

Հինգշաբթի օրը Իսպանիայի Բարսելոնայում, իսկ ուրբաթ օրը Ֆինլանդիայում ու Գերմանիայում իրականացված ահաբեկչական հարձակումների պատճառով ահաբեկչական հարձակումների հավելման հետ կապված,  Եվրոպայում լուրջ մտահոգություն է առաջացրել :