Բեռլինում ցույց են կազմակերպել նեոնացիստներն ու նրանց ընդդիմադիրները
https://parstoday.ir/hy/news/world-i70210-Բեռլինում_ցույց_են_կազմակերպել_նեոնացիստներն_ու_նրանց_ընդդիմադիրները
Հարյուրավոր նեոնացիստներ Հիտլերի օգնականի մահվան 30-ամյակի կապակցությամբ Բեռլինում հանրահավաք են կազմակերպեցին : Հատկանշական է, որ նրանց ընդդիմադիրները նույնպես խաղաղ երթ են կազմակերպել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2017 03:04 Asia/Tehran
  • Բեռլինում ցույց են կազմակերպել նեոնացիստներն ու նրանց ընդդիմադիրները

Հարյուրավոր նեոնացիստներ Հիտլերի օգնականի մահվան 30-ամյակի կապակցությամբ Բեռլինում հանրահավաք են կազմակերպեցին : Հատկանշական է, որ նրանց ընդդիմադիրները նույնպես խաղաղ երթ են կազմակերպել:

«Դոյչե Վելե»-ի հաղորդման համաձայն, այն բանից հետո երբ Գերմանիայի իշխանություններն  թույլատրել են Նացիստական Գերմանիայի առաջնորդ Հիտլերի օգնական Ռուդոլֆ Հեսի մահվան տարելիցի առիթով հանրահավաքի կազմակերպումը, նեոնացիստների ընդդիմադիրները այդ հանրահավաքին զուգահեռ ցույց են անցկացրել:

Նեոնացիստների հանրահավաքը, որ պիտի շարունակվեր մինչև տեղական ժամանակով ժամը 8-ը նրանց հակառակորդների մեծաթիվ ներկայության և երթի ուղղությունները փակվելու պատճառով ավարտվել է ժամը 5-ին:

Անվտանգության պաշտոնատարների հայտարարության համաձայն` հանրահավաքի ընթացքում տեղի են ունեցել բախումներ:  Բեռլինի ոստիկանությունն իր թուիթերյան էջում հայտարարել էր, որ կանխելու է հավանական բախումները:

Նեոնացիստների հանրահավաքը թույլատրվել էր օրենքը հարգելու, նեոնացիստական որևէ խորհրդանիշ չկրելու, որոշակի կարգախոսներ չվանկարկելու և զինվորական հագուստներ չկրելու պայմանով: