Ռուսաստան. Աֆղանստանում թմրանյութերի դեմ պայքարից ԱՄՆ-ի հրաժարումը կասկածելի է
Ռուսաստանի կառավարությունը կասկածելի ու զարմանալի է համարել Աֆղանստանում թմրանյութերի դեմ պայքարից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հրաժարվելը, հաշվի առնելով այդ նյութերի արտադրությունը, ցանքն ու ապօրինի վաճառքը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն` Ռուսաստանի ԱԳ նախարարությունը շաբաթ օրը մի հաղորդագրություն հրապարակելով ցավ է հայտնել Աֆղանստանում թմրանյութերի արտադրության ու մաքսանենգության ծավալների աճի կապակցությամբ: Նախարարությունը հայտարարել է. «Աֆղանստանում թմրանյութերի արտադրության ու ապօրինի վաճառքի դեմ պայքարից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորայինների հրաժարվելը, չնայած այդ երկրում արևմտյան զորայինների մեծաթիվ ներկայությանը, զարմանալի ու կասկածելի է համարվում»:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հիմք ընդունելով ՄԱԿ-ի վիճակագրական տվյալները նշել է. «Աֆղանստանում զինված անօրինական խմբերի եկամտի կեսը, որը 400 միլիոն դոլար է գնահատվում, գոյանում է թմրանյութերի մաքսանենգումից»:
Ռուսաստանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ ընդգծվել է Աֆղանստանում թմրանյութերի դեմ պայքարի համար ԱՄՆ-ի կողմից հստակ ռազմավարություն մշակվելու անհրաժեշտությունը:
ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն ավելի վաղ անդրադառնալով Աֆղանստանում այս կազմակերպության գործողության ձախողմանն, ասել էր. «Աֆղանստանում թալիբների վերահսկողության գտնվող տարածքները, ինչպես նաև խաշխաշի ցանքի ու թմրանյութերի մաքսանենգման ծավալներն աճում են»: