Մամուլի տեսություն 20-08-2017
https://parstoday.ir/hy/news/world-i70244-Մամուլի_տեսություն_20_08_2017
Կարեն Խանլարյան.«Հայ-իրանական տարանցիկ գազամուղի կառուցման ենթահողը գոյություն ունի»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2017 12:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  20-08-2017

Կարեն Խանլարյան.«Հայ-իրանական տարանցիկ գազամուղի կառուցման ենթահողը գոյություն ունի»

«Ալիք»

Հայ-իրանական տարանցիկ գազամուղի կառուցման ենթահողը գոյություն ունի. Իրանի հայ պատգամավոր

 

NEWS.am- Իրանը ցանկանում է Հայաստանին գազ մատակարարելու դիմաց գումարն ստանալ, ոչ թե էլեկտրաէներգիա, քանի որ Իրանը չունի էլեկտրաէներգիայի նման պահանջարկ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Կարեն Խանլարյանը՝ անդրադառնալով Իրանի ազգային գազային ընկերության միջազգային հարցերով բաժնի տնօրեն Բեհզադ Բաբազադեի հայտարարությանը, ըստ որի իրենք  դիտարկում են իրանական գազի մատակարարումները ՀՀ ավելացնելու մասին Հայաստանի հարցումը եւ որ Իրանն ուզում է Հայաստանի հետ առանձին համաձայնագիր ստորագրել՝ գազի արտահանումը ավելացնելու մասին, որպեսզի գազի դիմաց վճարը գումարով ստանա։

Խանլարյանի խոսքով, գազի մատակարարման ծավալներն ավելացնելու մտադրությունը ցույց է տալիս, որ հայ-իրանական հարաբերությունները զարգանում են:

Նա չի կարծում, որ Ռուսաստանը կարող է դեմ լինել Հայաստան իրանական գազի ծավալների ավելացմանը. «Ես չեմ կարծում, որ Մոսկվան կխոչընդոտի նոր պայմանագրի կնքմանը, ինչու պետք է խոչընդոտի, ինչու պետք է խանդ առաջացնի, սա բիզնես է երկու երկրների միջեւ, որն ունի նաեւ էներգետիկ բնույթ: Չեմ կարծում, որ այստեղ կապ պետք է ունենա որեւէ երրորդ պետության հետ»:

Նա անդրադարձավ նաեւ օրեր առաջ իրանական «Շարղ» օրաթերթին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցին, որտեղ վերջինս անդրադառնալով իրանական գազի՝ ՀՀ տարածքով տարանցմանը, նշել էր. «Նման մեծածավալ նախագիծը պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, եւ եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչո՞ւ ոչ: Հայաստանը շահագրգռված է մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին»:

 

 

«Ջոմհուրի էսլամի»
Իրանում ՌԴ դեսպան.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում, Ռուսաստանն աջակցելուէ  Իրանին»

 

Կարևորելով Իրանի միջուկային համաձայնության պահպանումը, Թեհրանում Ռուսաստանի դեսպանը նշել է.«ԱՄՆ-ի մտահոգության համար ոչ մի պատճառ չկա»:

Լևոն Ճաղարյանն ասել է, որ Մոսկվա –Վաշինգտոն բանակցություններում այդ կապակցությամբ հուշում է կատարվելու:

Ճաղարյանը նաև անօրինական է որակել Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների սահմանումը: Նա ի դեպ սակայն պաշտոնական Փխենյանին խորհուրդ է տվել ամերիկացիներին իրավիճակը չարաշահելու առիթ չտալ:

Աշխարհում ահաբեկչության տարածման կապակցությամբ մտահոգություն հայտնելով, Թեհրանում ՌԴ դեսպանն ավելացրել է.«Սիրիայի հարցերում Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի հետ ԱՄՆ-ի և Արևմուտքի չհամագործակցությունը հանգեցրել է հակաահաբեկչական պայքարի արդյունավորման տեմպերի դանդաղեցմանը»:

 

 

«Իրան»
Նեթանյահուն պաշտոնանկման է դատապարտված

 

Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը պաշտոնապես հայտարարել է, որ վարչապետ ՝ Բենյամին Նեթանյահուի կոռուպցիայի գործով հետաքննություն է սկսվել: Իր անօրինական ֆինանսական քայլերով, Իսրայելի ռեժիմի վարչապետը և նրա կինը վնասել են Իսրայելի քաղաքականությանը ՝, ամրպանդելով պաշտոնից նրա հեռացման հավանակության շուրջ ենթադրությունները:

Հաշվի առնելով Իսրայելում ձևավորվող քաղաքական դարձակետը, որը կարող է փոխել օկուպացված տարածքներում ներքին քաղաքականության քարտեզը, կարող է հետևանքներ թողնել աջակողմյան ճամբարում առկա հարաբերությունների հավասարություններում: Թեև դեռևս հնարավոր չէ կանխատեսել  առկա զարգացումները, սակայն ենթադրվում է, որ Նեթանյահուն փորձելու է պատսպարվել ելույթների օգնությամբ : Սա կարող է նրան օգնել անակնկալ ու այսպես կոչված փրկիչ քայլերի դիմել և մինչև դատարանի վերջնական վճռի կայացումը, մնալ իր պաշտոնում:

 

 

«Ռեսալաթ»
Շուլցը զգուշացրել է Գերմանիայի կանցլերին

 

Մարտին Շուլցը Գերմանիայի կանցլեր ՝ Անգելա Մերկելին քննադատել է ԱՄՆ-ի նախագահի նկատմամբ պասիվ դիրքորոշում ընդունելու համար: Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանցլերի թեկնածուն խստորեն քննադատել է  Թրամփին ՝ԱՄՆ-ում ռասիստներին պաշտպանելու համար: Նա նշել է, որ  Մերկելն անտեսում է Թրամփի անօրինական նախաձեռնությունները: «Թրամփը շրջապատված է խորհրդականներով, որոնք ատելություն են տարածում: Իմ փորձն ինձ ասում է, որ նման անձանց նկատմամբ պետք է կտրուկ լինել».ասել է Շուլցը:

«Անցել են միմյանց վստահելու ժամանակները: Նման խոսքեր ամոթի ու պահպանողականության հետևանքն են»ավելացրել է Շուլցն ՝ իր խոսքն ուղղելով Գերմանիայի կանցլեր ՝ Անգելա Մերկելին:

 

 

 

news.am

Քրդական հանրաքվեն կարող է տարածաշրջանում անկայունություն ստեղծել. իրանցի փորձագետ

 

Իրանը մտահոգված է Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեի անցկացմամբ. հնարավոր է՝ տարածաշրջանում անկայունություն ստեղծվի, որը տեսանելի ապագայում միանգամայն դժվար կկարգավորվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Իրանից տարածաշրջանային հարցերով փորձագետ Էհսան Հուշմանդը:

Նրա խոսքով՝ կարող է կրկնվել 90-ականների եւ 2000-ական թվականների սկզբի սցենարը, երբ քրդական տարբեր խմբավորումների միջեւ բախումները խոշոր զոհերի հանգեցրին, խոսքը 10-12 հազար զոհի մասին է: «Իրանի պետական եւ պաշտոնական շրջանակները հայտարարել են, որ կողմ են Իրաքի տարածքային ամբողջականությանը եւ այս երկրի մասնատման կողմնակիցը չեն: Ինչպես հայտնի է, Իրանի եւ տարածաշրջանի քրդերի միջեւ գոյություն ունեն սերտ մշակութային, քաղաքակրթական կապեր: Քրդական բոլոր բարբառները մտնում են իրանական լեզուների մեջ: Քրդերի շրջանում տարածված են բազմաթիվ տոներ եւ ավանդույթներ, մասնավորապես՝ իրանական Նոր տարին՝ Նովրուզը տարածված է նաեւ քուրդ ժողովրդի շրջանում»,- նշեց Էհսան Հուշմանդը:

Հետեւաբար, շարունակեց փորձագետը, Իրանի եւ իրաքյան քրդերի միջեւ գոյություն ունեն լայն եւ սերտ հարաբերություններ հասարակական, մշակութային, քաղաքակրթական մակարդակներում: «Պետք է հավելեմ, որ Իրաքի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծումից հետո այս կառույցի հետ Իրանի հարաբերությունները միանգամայն լավ են եղել: Ժամանակին Իրանը քրդերին մեծ աջակցություն է ցույց տվել Սադամ Հուսեյնի ռեժիմի դեմ պայքարում: Վերջին տարիներին, երբ Մոսուլը գրավելուց հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցը փորձեց գրավել նաեւ իրաքյան ինքնավարության մայրաքաղաք Էրբիլը, իրանական աջակցության պայմաններում եւ իրանական ուժերի մասնակցությամբ այս գործընթացը կանխվեց: Սակայն Իրանը մտահոգված է Իրաքյան Քուրդիստանում հանրաքվե անցկացնելու հայտարարությունների առիթով: Այս հայտարարությունները որոշակի չափով տարածաշրջանի կայունությունը խափանել են»,- ընդգծեց Էհսան Հուշմանդը:

 

 

tert.am

Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել աշխարհն ահաբեկչությունից ազատելու համար

 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին կոչ է արել աղոթել աշխարհն ահաբեկչությունից ազատելու համար:

«Մեր սրտերում ցավ ենք տանում ահաբեկչական ակտերի համար, որոնք վերջին օրերի ընթացքում բազմաթիվ զոհերի պատճառ են դարձել Բուրկինա Ֆասոյում, Իսպանիայում և Ֆինլանդիայում: Աղոթենք բոլոր մահացածների, վիրավորների և նրանց բարեկամների համար: Աստծուց խնդրենք ողորմություն և խաղաղություն, խնդրենք, որ նա ազատի աշխարհն այդ անմարդկային բռնությունից», - ասել է Հռոմի պապը Վատիկանում:

Հիշեցնենք, որ վերջին օրերի ընթացքում մի շարք ահաբեկչական ակտեր են իրականացվել Բուրկինա Ֆասոյում, Իսպանիայում և Ֆինլանդիայում, ինչի հետևանքով զոհեր և տուժածներ կան:

 

orer.am

Մարոկկոյի 4 քաղաքացի ձերբակալվել է Տուրկուի ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով

 

Ֆինլանդիայում Մարոկկոյի 4 քաղաքացի է ձերբակալվել Տուրկուի ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով: Իրավապահ մարմինների աշխատակիցները կարծում են, որ նրանք կարող են կապված լինել տղամարդու հետ, որը օգոստոսի 18-ին 8 մարդու վիրավորել է եւ 2 մարդու սպանել, փոխանցում է Reuters-ը:

Հարձակվողը Ֆինլանդիա է եկել անցյալ տարի, նրա վերաբերյալ ապաստան տրամադրելու գործընթաց է գործարկվել:

Ֆինլանդիայի ոստիկանության հարավարեւմտյան դեպարտամենտի «Թվիթերում» նշված է, որ ահաբեկչի հետ կաված եւս մեկ կասկածյալի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: