Մերկելը մեղադրել է Թուրքիային Ինտերպոլը ոչ ճիշտ նպատակներով օգտագործելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i70310-Մերկելը_մեղադրել_է_Թուրքիային_Ինտերպոլը_ոչ_ճիշտ_նպատակներով_օգտագործելու_համար
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին Ինտերպոլի միջազգային հետախուզման համակարգը ոչ ճիշտ նպատակներով օգտագործելու համար, գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2017 08:09 Asia/Tehran
  • Մերկելը մեղադրել է Թուրքիային Ինտերպոլը ոչ ճիշտ նպատակներով օգտագործելու համար

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին Ինտերպոլի միջազգային հետախուզման համակարգը ոչ ճիշտ նպատակներով օգտագործելու համար, գրում է գերմանական DW հեռուստառադիոընկերության թուրքալեզու ծառայությունը:

 

Հիշեցնենք, որ Թուրքիան միջազգային հետախուզում էր հայտարարել գերմանաբնակ թուրք լրագրող Դողան Ակհանլըի նկատմամբ, որին ձերբակալել էին Իսպանիայում: Ավելի ուշ՝ Բեռլինի միջամտությունից հետո, Իսպանիայի դատարանը հրաժարվել է 40 օրից ավելի կալանքի տակ պահել Թուրքիայի պահանջով ձերբակալված լրագրողին:Ակհանլըի ազատ արձակման առիթով իր գոհունակությունը հայտնած Մերկելը նշել է, որ թեմայի վերաբերյալ իրենք կապ են պահպանում Իսպանիայի իշխանությունների հետ:

tert.am