Բողոքի ցույցեր Արիզոնայում, ուղղված նախագահ Թրամփի դեմ
Օգոստոս 23, 2017 07:36 Asia/Tehran
ԱՄՆ նախագահի մի խումբ ընդդիմադիրներ բողոքի ցույցեր են կազմակերպել Դոնալդ Թրամփի Արիզոնա կատարած այցի դեմ:
NPR ռադիոյի հաղորդմամբ, երեքշաբթի երեկոյան ցուցարարները բողոքել են Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաք ԱՄՆ նախագահի կատարած այցի դեմ: Հանրահավաքը կայացել է այն վայրի մոտ, որտեղ ելույթ է ունեցել նախագահը:
Անվտանգության խիստ միջոցառումների և ոստիկանության հսկողության ներքո իրականացված հավաքի ժամանակ, բախումներ են տեղի ունեցել նախագահի կողմնակիցների և ընդդիմադիրների միջև:
Ֆինիքսում տեղի ունեցած բախումների մասին մանրամասներ դեռևս չեն հաղորդվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա տեղակալ Մայք Փենսը երեքշաբթի երեկոյան այցելել են Արիզոնա նահանգի Ֆինիքս քաղաք:
Պիտակ