ՆԱՏՕ-ի կոչը Ռուսաստանին
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարը Մոսկվային կոչ է արել ավելի մեծ թափանցիկություն ցուցաբերել իր զորավարժությունների անցկացման հարցում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե» թերթին տված հարցազրույցում ասել է.«Մոսկվան պետք է ՆԱՏՕ-ի անդամ երկրների նման, իր բոլոր զորավարժություններն անցկացնի ԵԱՀԿ-ի թույլտվությամբ»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հավելել է.«Պետք է նվազեցնել ՆԱՏՕ-ի ու ՌԴ-ի միջև լարվածությունների ու թյուրիմացությունների ծագման վտանգը»:
Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենն ավելի վաղ ասել էր. «ՆԱՏՕ-ն համարժեք պատասխան կտա ՌԴ-ի քայլերին»:
Ղրիմի թերակղզին Ռուսաստանին կցվելուց հետո, ՆԱՏՕ- Մոսկվա հարաբերությունները լարվել են:
Դա այն դեպքում, երբ արևելյան Ասիայում ԱՄՆ-ի ռազմական տեղաշարժերը դարձել են օրվա ամենավիճահարույց հարցերից մեկը: