Գերմանիան պայքարում է Սպիտակ տան միահեծան քաղաքականության դեմ
Գերմանիայի կառավարությունն օրակարգում է դրել Սպիտակ տան միահեծան քաղաքականության դեմ պայքարի նպատակով Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը:
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարության վերատլանտյան քաղաքականությունների համադրող Յուրգեն Հարտը տեղեկացրել է, որ իր երկիրը Չինաստանի հետ հարաբերություններից օգտվելու է` առաջիկայում իր նպատակներն իրականացնելու համար:
Բեռլինում ամերիկյան ակադեմիայի անդամներից Յան Չաուն ասել է.-«Գերմանացի պետայրերի մեծ մասը դեմ է Սպիտակ տան մենաշնորհային քաղաքականություններին»:
Գերմանիայի կառավարությունն ընդդիմացել է Փարիզի բնակլիմայական համաձայնությունից հրաժարվելու և Վաշինգտոնի և ԵՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների շարունակման համար ԱՄՆ-ի առաջարկած պայմաններին: