ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել
https://parstoday.ir/hy/news/world-i70568-ԵԱՀԿ_Մինսկի_խմբի_ամերիկացի_նոր_համանախագահ_է_նշանակվել
Օգոստոսի 28-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր մշտական համանախագահ կդառնա Էնդրյու Շեֆերը։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 24, 2017 12:18 Asia/Tehran
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ է նշանակվել

Օգոստոսի 28-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր մշտական համանախագահ կդառնա Էնդրյու Շեֆերը։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։

«Նոր համանախագահը շատ փորձառու բարձրաստիճան դիվանագետ է, ով ծառայել է որպես Միջազգային կազմակերպություններում Միացյալ Նահանգների առաքելության գործերի ժամանակավոր հավատարմատար: Նա ունի իրական փորձ Կիպրոսի և այլ հակամարտությունների կարգավորման գործում: Կարծում եմ, պետքարտուղարությունը և պետքարտուղարը ընտրել են փայլուն ԱՄՆ-ի համանախագահ», - «Ամերիկայի ձայնի»-ի հաղորդմամբ՝ ասել է Հոգլանդը:

Նոր համանախագահը տիրապետում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված ամբողջական տեղեկատվությանը և պատրաստ է ստանձնել պարտականությունները:

armedia.am