Մամուլի տեսություն 24-08-2017
https://parstoday.ir/hy/news/world-i70588-Մամուլի_տեսություն_24_08_2017
ՄԱԳԱՏԷ-ն պետք է արգելի Իրանի տնտեսական ու տեխնիկական զարգացման կանխումը և հարգի անվտանգության կետերն ու անձնական իրավունքները
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2017 12:06 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  24-08-2017

ՄԱԳԱՏԷ-ն պետք է արգելի Իրանի տնտեսական ու տեխնիկական զարգացման կանխումը և հարգի անվտանգության կետերն ու անձնական իրավունքները

«Խորասան»
Զարիֆը նամակ է հղել Ամանոյին և Մոգերինիին

 

Շարունակելով հակաիրանական քաղաքականությունը, ԱՄՆ-ն իր ներկայացուցչին Վիեննա է գործուղել՝ Իրանի ռազմական օբյեկտներն այցելելու համար Իրանի դեմ ճնշում գործադրելու նպատակով ՄԱԳԱՏԷ-ի հետ բանակցելու համար: Այդ քայլին հակադարձել է ԻԻՀ ԱԳ նախարարը: Յուկիա Ամանոյին հղած նամակում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է ԱՄՆ-ի քայլերի հետևանքների կապակցությամբ: Ավելի վաղ, ամերիկյան հաստատությունները խոսել էին Իրանի ռազմական օբյեկտները կրկին ստուգելու անհրաժեշտության մասին:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը օգոստոսի 19-ին ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինիին և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն ՝ Յուկիա Ամանոին հղած նամակներում ընդգծել է․ «ՄԱԳԱՏԷ-ի  վրա ճնշում գործադրելու նպատակով այդ կառույցի կենտրոնավայր կատարած Հեյլիի այցը ոտնահարում է ՀԳՀԾ-ի բովանդակությունն ու ոգին և ՄԱԳԱՏԷ--ն պետք է պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերի այդ հարցի նկատմամբ»։

«Ինչպես նշվում է ՀԳՀԾ-ի և ԱԽ-ի թիվ 2231 բանաձևում, գործակալությունը պետք է արգելի Իրանի տնտեսական ու տեխնիկական զարգացման կանխումը և հարգի անվտանգության կետերն ու անձնական իրավունքները»նշված է նախարար Զարիֆի նամակում։

 

 

«Շարղ»

Աշխարհի տարբեր երկրների պետայրերի հանդիպումների և տեղի ունեցած իրադարձությունների մասին «Շարղ» օրաթերթը գրել է.

Ռազմական նպատակների հարցում ՄԱԿ-ի նիստերից մեկում, բախվել են ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչները: Փխենյանի ներկայացուցիչն ընդգծել է, որ իր երկիրը երբեք չի բանակցելու միջուկային կանխարգելման հարցում: ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ, Ճապոնիան , որ ևս գտնվում է Հյուսիսային Կորեայի թիրախում, նշել է, որ աշխարհը պետք է մեկուսացնի Փխենյանին ՝ իր միջուկային ու հրթիռային ծրագրերը սահմանափակելու համար և բազմակողմանի բանակցությունների վերսկսման ժամանակը չէ:

 

Աբբաս-Էրդողան հանդիպումը

 

Օգոստոսի 27-ին Մահմուդ Աբբասը Թուրքիա է այցելելու: Երեքշաբթի օրը նա հանդիպելու է Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ: Ֆաթհ շարժման գործադիր կոմիտեի քարտուղարը հույս է հայտնել, որ նիստն արդյունավետ ու կառուցողական է լինելու և օգնելու է վերջ դնել Պաղեստինի ներքին անջրպետին:

 

Արաբիայի գահաժանգը հանդիպել  է Ջերեդ Քուշներին

Արաբիայի գահաժառանգ ՝ Մոհամմեդ Բին Սալմանը երեքշաբթի օրը հանդիպել է ԱՄՆ նախագահի փեսա և խորհրդական ՝ Ջերեդ Քուշների հետ: Ըստ աղբյուրի, հանդիպմանը կողմերը զրուցել են պաղեստինցիների ու սիոնիստների միջև կայուն ու իրական համաձայնության հասնելու, նաև Միջին Արևելքում կայունության երաշխավորման ուղիների շուրջ:

 

Մադուրոն հանդիպելու է Պուտինի հետ

 

Մոտ ապագայում Վենեսուելայի նախագահը հանդիպելու է իր ռուս պաշտոնակցի հետ: Երեքշաբթի օրը կայացած մամուլի ասուլիսում, նիկոլաս Մադուրոն ասել է, որ Վլադիմիր Պուտինի հետ սպասվող հանդիպմանը քննարկվելու են էներգետիկայի, պաշտպանական ու սննդային ոլորտներին առչնվող հարցեր:

 

 

«Ալիք»
Ֆրանսացիների մեծամասնությունը կարծում է, որ Մակրոնը կարող է բարելավել երկրի իրադրությունը

 

Ֆրանսացիների մոտ 60 տոկոսն այն կարծիքին է , որ Էմանուել Մակրոնն իր հնգամյա նախագահական ժամկետի ընթացքում կարող է բարելավել երկրի իրադրությունը: Այդ մասին ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է սոցիալական հետազոտությունների «Elabe» ինստիտուտի հաղորդագրության մեջ, որը հղում է արել իշխանության ղեկին Մակրոնի գտնվելու առաջին հարյուր օրվա արդյունքների շուրջ «BFM TV»-հեռուստաալիքի համար անցկացված հարցման տվյալներին:

Մինչդեռ ֆրանսացիների կեսը գտնում է, որ դեռևս վաղ է գնահատական տալ նախագահի պաշտոնում Մակրոնի գործունեությանը: հետազոտությունը նաև ցույց  էտվել, որ հարցվողների մոտավորապես մեկ երրորդը հիասթափված է Ֆրանսիայի ղեկավարիա ռաջին քայլերից: Ըստ աղբյուրի, ֆրանսացիների 73 տոկոսը նշում է նախագահի աշխատանքի եռանդուն ոճը:

 

 

 

tert.am

Էրդողանը Պենտագոնի ղեկավարի հետ հանդիպմանը դժգոհել է ԱՄՆ-ի՝ քրդերի հետ համագործակցությունից

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսի հետ Անկարայում ունեցած հանդիպմանն իր դժգոհությունն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք մատակարարելու առնչությամբ:

Ինչպես գրում է թուրքական demokrathaber.org կայքը, Էրդողանը շեշտել է, որ խնդիրը խիստ անհանգստացնում է Թուրքիային:

Հայտնի է, որ Էրդողանի ու Մեթիսի հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ:

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել, որ թուրք գործընկերների հետ Պենտագոնի ղեկավարի քննարկումների օրակարգը բաղկացած է եղել 5 հիմնական կետից, դրանք են՝ Իրաքյան Քուրդիստանի անկախության հարցով հանրաքվեն, Իրանի հետ Թուրքիայի ռազմական համագործակցությունն Իրաքի և Սիրիայի քրդական ուժերի դեմ, Սիրիայի հյուսիսում գտնվող Աֆրին քրդաբնակ շրջանում թուրքական ԶՈւ-ի և քրդական ուժերի միջև բախումներն ու առկա իրավիճակը, Իրաքում թուրքմենաբնակ Թալ Աֆարի ազատագրման գործողությունն ու դրան շիական խմբավորումների մասնակցությունը, ինչպես նաև Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատների (YPG)՝ ԱՄՆ կողմից զենք ստանալու հարցը:

 

 

news.am

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի վարժանքները չեն նպաստում Կորեական թերակղզում լարվածության թուլացմանը. ՌԴ ԱԳՆ

 

ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի Ulchi - Freedom Guardian լայնածավալ զորավարժությունները չեն նպաստում Կորեական թերակղզում լարվածության թուլացմանը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի կողմից հերթական լայնածավալ զորավարժությունների անցկացում չի նպաստում Կորեական թերակղզում լարվածության թուլացմանը: Բոլոր կողմերին առավելագույն զգուշավորության կոչ ենք անում»,- ասել է դիվանագետը:

Մարիա Զախարովայի խոսքով՝ Մոսկվան կարծում է, որ Փհենյանը ռազմական ուժի կիրառմամբ չի արձագանքի զորավարժություններին:

«Հույս ունենք, որ Հյուսիսային Կորեան կշարունակի զսպվածություն ցուցաբերել եւ ռազմական ուժի կիրառմամբ չի արձագանքի նշված վարժանքներին: Համոզված ենք, որ միջուկային եւ հրթիռային փորձարկումների եւ զորավարժությունների անհրաժեշտությունը կվերանա, երբ շահագրգիռ կողմերը համաձայնություն ձեռք բերեն խաղաղ գոյակցության հիմնական սկզբունքների շուրջ»,- ընդգծել է Զախարովան՝ հավելելով, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջնորդական ջանքեր գործադրել Կորեական կղզում:

 

 

 

araratnews.am

Կոչ է արվում սառեցնել Էրդողանի ընտանիքի արտերկրյա ակտիվները

 

Գերմանիայի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն» կուսակցության արտաքին քաղաքականության հարցերով փոխխոսնակն առաջարկել է պատժամիջոցներ կիրառել և սառեցնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարազատների արտասահմանյան ակտիվները:

Այդ մասին հայտնում է թուրքական «T24» լրատվական կայքը: Նշյալ հայտարարությունը փոխխոսնակն արել է գերմանական ռադիոյի եթերով ունեցած ելույթի ժամանակ:

Խոսելով Եվրամիության և Թուրքիայի միջև լարված հարաբերությունների մասին՝ նա մասնավորապես  ասել է. «Եթե եվրոպացիները հանգստի նպատակով չմեկնեն Թուրքիա, ապա այդ երկրում եկամուտների հետ կապված լուրջ խնդիրներ կառաջանան»:

Նա նշել է նաև, որ Թուրքիան այժմ թիկունք է դարձրել արևմուտքին և հնարավոր է, որ  դուրս գա հյուսիսատլանտնյան դաշինքից՝ ՆԱՏՕ-ից: Ըստ նրա՝ այն արժեքները, որոնք ներկայացնում է ՆԱՏՕ-ն,  դրանք Թուրքիայում այժմ ոտնահարվում են:

Եվ այն, որ հիմա  ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները լարված են, դրա պատասխանատուն ոչ թե ԵՄ-ն է, այլ հենց Էրդողանը: Գերմանացի քաղաքական գործիչն առաջարկել է ընդլայնել կապերը Գերմանիայում թուրքերի կողմից ստեղծված այն կազմակերպությունների հետ, որոնք դեմ են Էրդողանին:

 

Աղբյուր` Ermenihaber.am